ԱՄՆ-ն արգելել է հայկական պանրի, հյութերի ու հրուշակեղենի ներկրումը

ԱՄՆ-ն արգելել է հայկական պանրի, հյութերի ու հրուշակեղենի ներկրումը

PanARMENIAN.Net - ԱՄՆ Առողջապահության և հանրային ծառայությունների դեպարտամենտի սննդամթերքի և դեղորայքի վարչությունն արգելել է հայկական երկու ընկերությունների պանրի ներկրումը: Արգելանքն ուժի մեջ է սեպտեմբերի 13-ից, ասվում է վարչության պաշտոնական կայքում:

Հայաստանից արգելվել է «ԱՄՄ» ՍՊԸ-ի «Լոռի» պանիրը (սեպտեմբերի 13-ից) և «Դուստր Մելանյայի» արտադրանքը (արգելքը գործում է 2011 թ. դեկտեմբերի 21-ից): Երկուսում էլ հայտնաբերվել է աղիքային ցուպիկ; «Լոռիում» դա COLI (TYPICAL) ցուպիկն է, իսկ «Դուստր Մելանյայում»՝ E.Coli-ն:

«ԱՄՄ» ընկերությունը գտնվում է Շիրակի մարզի Ղուկասյան գյուղում:

Արգելանք է կիրառվել, ընդհանուր առմամբ, 28 երկրների 100 պանրատեսակների նկատմամբ:

Բացի այդ, ԱՄՆ ներմուծման արգելանք է գործում հյութեր ու հրուշակեղեն արտադրող որոշ ընկերությունների արտադրանքի համար:

Այսպես՝ 2013 թ. հոլիսի 7-ից արգելվել է Սյունիքի մարզում (Շամբ գյուղ) գործող «Արսեն և Ներսես» ընկերության ոչ ալկոհոլային խմիչքների ներկրումը:

2009 թ. սեպտեմբերի 18-ից մինչ օրս արգելք է դրված Երևանի գարեջրի գործարանի խմիչքներից մեկի նկատմամբ (tarragon soft drink): Նույն ժամանակ էլ արգելվել է «Գրանդ Քենդիի» մարմելադների ներկրումը: Արգելքը հիմնավորվում է այդ արտադրատեսակներում հարուցիչների առկայությամբ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---