24 մարտի 2006 - 19:54 AMT
Արթուր Բաղդասարյանը շնորհակալություն է հայտնել Նիդեռլանդների խորհրդարանին` հայոց ցեղասպանության ճանաչման համար
ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն ընդունել է Նիդեռլանդների խորհրդարանի վերին պալատի սենատոր Էյմերտ վան Միդելկոպին: Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը, հանդիպման ընթացքում քննարկվեցին միջխորհրդարանական համագործակցության զարգացման խնդիրները, պայմանավորվածություն ձեռքբերվեց Նիդեռլանդների խորհրդարանի հետ համատեղ «Նոր ժողովրդավարություն» ծրագրի շրջանակներում Երեւանում եւ Հաագայում ժողովրդավարության զարգացման խնդիրների շուրջ կոնֆերանսների կազմակերպման մասին: ՀՀ Աժ նախագահը խնդրեց իր շնորհակալությունը փոխանցել Նիդեռլանդների խորհրդարանին` Հայոց ցեղասպանության ճանաչման համար, ինչը կկանխի նման ոճրագործությունների երբեւէ կրկնությունը: