ԱՄՆ Դաշնային ռեզերվը թուլացնում է ամերիկյան արժույթը

ԱՄՆ Դաշնային ռեզերվը թուլացնում է ամերիկյան արժույթը

PanARMENIAN.Net - ԱՄՆ Դաշնային ռեզերվային ծառայությունը հերթական անգամ կյանքի չկոչեց շուկայի մասնակիցների սպասումները, որոնք ակնկալում էին, որ ակտիվների գնման ծրագիրը կավարտվի: Ավելին, հույս չմնաց, որ մոտ ապագայում իրավիճակը կարող է փոխվել: Այս ամենի պատճառը երկրի տնտեսության վերականգնման անբավարար տեմպերն են, և մինչև Դաշնային ռեզերվը չստանա վերականգնման ծանրակշիռ ապացույցներ, հավանաբար, չի դադարեցնի ֆինանսական ներարկումները:

ԴՌԾ կանխատեսումները, թե մինչև 2016 թվականը տնտեսությունը դժվարություններ կունենա, լավատեսություն չեն ներշնչում շուկայի նույնիսկ ամենալավատես մասնակիցներին: Ցածր տոկոսադրույքի պահպանումը, անկասկած, կանդրադառնա երկրում ապրանքափոխանակման գործընթացների վրա, և ԴՌԾ-ն մտադիր չէ հրաժավել այդ քաղաքականությունից առաջիկա տարիներին: ԴՌԾ-ն անփոփոխ է թողնում պարտատոմսերի գնումն ու դրանով իսկ կանաչ լույս է վառում ամերիկյան արժույթի թուլացման համար:

Տեխնիկական տեսակետից Forex Club-ն ակնկալում է աճող միտման շարունակություն, որի նշանակետը 1,3600 է, գերադասում ենք գնել 1,3500-ից սկսած:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում սեպտեմբերի 19-ին իրականացվել է 3,800 մլն ԱՄՆ դոլարի առք և վաճառք 406.96 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Փակման գինը կազմել է 406.76 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց:

Սեպտեմբերի 19-ին 1 ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 407.49 դրամ՝ սեպտեմբերի 18-ի համեմատ նվազելով 1,25 կետով: 1 եվրոյի փոխարժեքը կազմել է 552.23 դրամ՝ ավելանալով 6.32 կետով: Այս մասին հաղորդում է Հայաստանի Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---