Սիրիա. Կովկասցի գրոհայիններն առանձին ջոկատ են կազմել, իսկ ապստամբները շարունակում են ոչնչացնել միմյանց20 սեպտեմբերի 2013 - 15:19 AMT PanARMENIAN.Net - Սիրիացի իսլամիստները հայտարարել են, որ Հալեպում կազմավորվել է նոր ստորաբաժանում, որի կորիզը կազմում են ՌԴ Հյուսիսային Կովկասի հանրապետությունների ներկայացուցիչները: Ջոկատն անվանել են «Ալ Մուհաջիրին», ինչը թարգմանաբար նշանակում է էմիգրանտներ, այն գլխավորում է չեչեն Աբու Աբդուրահմանը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ Լոնդոնում հրատարակվող «Ալ Քուդս էլ արաբի» թերթի ինտերնետ պորտալի վրա հղումով: Ջոկատի թվաքանակը մոտ 1000 հոգի է, Հալեպում նրանց համար ճամբար է գործում: Գրոհայինների մեծ մասը կովկասյան հանրապետություններում գործելու մեծ փորձ ունի: Ջոկատը սերտորեն համագործակցում է «Ալ Քայիդայի» և նրան հարող «Իրաքի ու Լևանտի իսլամական պետություն» կազմակերպության հետ: Ասվում է նաև, որ «Ալ Քայիդային» հարող «Իրաքի ու Լևանտի իսլամական պետություն» կազմակերպությունը վերահսկում է Ազազ սիրիական քաղաքը, որը Թուրքիայի հետ սահմանին է գտնվում, ճանապարհի մոտ, որով գրոհայինները զենք ու զինամթերք են ստանում: Ինչպես հայտնում է utro.ru-ն, ապստամբ գրոհայինները չորեքշաբթի օրը գրավեցին քաղաքը՝ դուրս մղելով գլխավոր ընդդիմադիրներին՝ Սիրիայի ազատ բանակին: Ըստ հաղորդագրությունների, իսլամիստները ձերբակալել են ակտիվիստներին, լրագրողների, նույնիսկ շարիաթի դատարանի անդամներին: Սիրիայի ազատ բանակի ջոկատները քաղաքի սահմաններից դուրս են, նրանք երկու հսկիչ անցակետ են ետ գրավել: Վերլուծաբաններն արդեն խոսում են պատերազմի ներսում նոր պատերազմի մասին: Շաբաթվա սկզբում 22 գրոհային զոհվեց Հոմսում «Ջաբհաթ ան Նուսրա» և ապստամբների այլ խմբավորումների բախման հետևանքով, հայտնել է Սիրիայի պետական հեռուստատեսությունը: Ըստ հեռուստաալիքի տվյալների, մարտը տեղի է ունեցել Բաբ Հուդի շրջանում: Ընթացիկ տարվա մայիսին ՄԱԿ ԱԽ-ն «Ալ Քայիդայի» միջազգային ահաբեկչական ցանցի հետ կապերի համար «Ջաբհաթ ան Նուսրա» ընդդիմադիր խմբավորումն ընդգրկեց ահաբեկչական կազմակերպությունների ցանկում: 2012թ. դեկտեմբերի սկզբին «Ջաբհաթ ան Նուսրան» ընդգրկվեց ԱՄՆ ահաբեկչական կազմակերպությունների ցանկում: . Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |