Եվրատեսիլի քվեարկության կանոնները խստացվել են21 սեպտեմբերի 2013 - 10:58 AMT PanARMENIAN.Net - Հեռարձակողների եվրոպական միությունը (EBU) հրապարակել է Եվրատեսիլի քվեարկության կանոնները: Ինչպես հայտնում է միության մամուլի ծառայությունը, հիմնական կանոնները նույնն են մնացել, փոփոխությունները վերաբերում են ժյուրիի քվեարկության կանոններին: Ըստ գործող կանոնների, յուրաքանչյուր երկրից քվեարկության ընդհանուր արդյունքի 50 տոկոսը կազմում են ժյուրիի ձայները: Ըստ նոր կանոնների, ժյուրիի բոլոր անդամների անունները կհրապարակվեն մայիսի 1-ին՝ մրցույթի մեկնարկից մի քանի օր առաջ: Բացի այդ, Հեռարձակողների եվրոպական միությունը մրցույթի եզրափակչից հետո կհրապարակի ժյուրիի անդամների քվեարկության արդյունքներն առանձին ըստ մասնակից երկրների՝ կիսաեզրափակիչներում և եզրափակչում: Այսուհետ ազգային ժյուրիի կազմում կարող են ընդգրկվել պրոֆեսիոնալ երաժիշտներ, եթե նրանք չեն մասնակցել նախորդ երկու մրցույթներին, հայտնում է APA գործակալությունը: Ըստ մրցույթի սուպերվայզեր Ջոն Օլ Սանդի, «կանոնների խստացումն ու քվեարկության թափանցիկությունը թույլ կտան ցույց տալ բոլոր մասնակիցներին, հանդիսատեսին ու երկրպագուներին, որ EBU ամեն ինչ կանի ապահովելու համար արդար արդյունքը: Այդ փոփոխությունները ցույց են տալիս, որ Եվրատեսիլը մշտապես զարգացող ավանդույթ է, որը շարունակվում է հարմարվել արդի ժամանակներին»,-ասել է Սանդը: Նա նշել է, որ վերջին ամիսներին EBU-ն վերլուծել է քվեարկության ընթացքին միջամտելու փորձերի մասին հաղորդագրությունները: «Եթե վերլուծության արդյունքում հայտնաբերվեն խախտումների ապացույցներ, մենք անհրաժեշտ միջոցներ կձեռնարկենք»,-ասել է մրցույթի գործադիր սուպերվայզերը: EBU-ն հատուկ բաժին կբացի մրցույթի պաշտոնական կայքում, որտեղ ժյուրին և հեռուստադիտողները կկարողանան հայտնել քվեարկության խախտումների մասին, որպեսզի մրցույթի կազմակերպիչներն ու քվեարկության գծով գործընկերներ Digame և PwC-ն կարողանան դրանք հետաքննել: 2014 թվականի Եվրատեսիլը կանցնի Կոպենհագենի B&W Hallerne համերգասրահում: Եզրափակիչը տեղի կունենա 2014 թվականի մայիսի 10-ին, կիսաեզրափակիչները՝ մայիսի 6-ին և 8-ին: Դանիայում «Եվրատեսիլի» կարգախոսն է «Միացեք մեզ»: Դանիայի մայրաքաղաքն ընդունել է Եվրատեսիլը նաև 1964 և 2001 թվականներին: 2014 թվականին մրցույթը տեղի կունենա այդ երկրում շնորհիվ դանիացի երգչուհի Էմիլի դը Ֆորեսթի հաղթանակին Եվրատեսիլ-2013-ում: Հայաստանը 2013-ին մրցույթում ներկայացրեց Dorians խումբը, որը զբաղեցրեց 18-րդ տեղը: «Lonely Planet» երգի հեղինակն էր Թոնի Այոմին Black Sabbath-ից: «Եվրատեսիլ-2013»-ը զերծ չմնաց սկանդալներից, որոնց կենտրոնում էին հաղթող երկիր Դանիան, և երկրորդ տեղը գրաված Ադրբեջանը: Էմիլի դը Ֆորեսթին մեղադրեցին K-Otic խմբի երաժշտական թեման յուրացնելու մեջ: Ադրբեջանին լիտվացի լրագրողները բռնացրեցին վճարված համարներով զանգվածային քվեարկության մեջ: Սակայն ակնկալվող ձայների վերահաշվարկ չկատարվեց և Դանիայի ու Ադրբեջանի մասնակիցները չորակազրկվեցին: «Եվրատեսիլ» երգի մրցույթը անց է կացվում ամեն տարի, 1956 թվականից սկսած: Մրցույթին մասնակցում են Եվրոպական հեռարձակողների միության մեկական ներկայացուցիչ այն երկրներից, որոնք մասնակցության հայտ են ներկայացնում: Փառատոնն անցնում է ուղիղ եթերում: Յուրաքանչյուր երկրից կարող է մասնակցել մեկ ներկայացուցիչ, երգը չպետք է գերազանցի 3 րոպեն: Ելույթից հետո հաղթող երգը որոշվում է հեռուստադիտողի ու ժյուրիի քվեարկության միջոցով: Հայաստանն առաջին անգամ մասնակցության հայտ ներկայացրեց 2005 թվականին, սակայն հետո հետ կանչեց իր հայտը: 2004 թվականի ապրիլի 14-ից Հայաստանը Եվրոպական հեռարձակողների միության անդամ է: Առաջին անգամ մասնակցել է «Եվրատեսիլին» 2006թ. Without Your Love երգով՝ Անդրեի կատարմամբ: Երգը դուրս եկավ եզրափակիչ, գրավելով 8-րդ տեղը, և դրանով իսկ ազդարարեց Հայաստանի հաջող մեկնարկը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Ավինյան․ «Վեոլիա ջրի» հետ պայմանագիրը կվերանայվի՝ ամեն բակում չենք կարող կոյուղու հարցով զբաղվել Ավինյանն անդրադարձել է առատ տեղումների արդյունքում քաղաքում առաջացած որոշակի խնդիրներին Սիմոնյան. Ռուսական կողմի նամակին պատասխան ուղարկվել է, իմ հայտարարությունների տերն եմ «Ինչ ասել եմ, ճիշտ եմ ասել, նոր բան չեմ ասել, տեղին եմ ասել և նույն բաները պատրաստ եմ այսօր և մշտապես ասել»,–հավելել է նա Մետրոն ավելի շուտ կսկսի աշխատանքը և ավելի ուշ կավարտի Գրաֆիկի փոփոխությունը կլինի մայիսի ն13–ից Կիրանցում սակրավորն ականի պայթյունից վնասվածք է ստացել Կիրանցում դարձյալ մեծ թվով ոստիկաններ կան, մուտքը դեպի Կիրանց փակ չէ |