Շնորհավո՛ր տոնդ, Հայաստա՛ն. Այսօր Անկախության օրն է

Շնորհավո՛ր տոնդ, Հայաստա՛ն. Այսօր Անկախության օրն է

PanARMENIAN.Net - Ուղիղ 22 տարի առաջ՝ 1991-ի սեպտեմբերի 21-ին, ծնվեց Հայաստանի Երրորդ հանրապետությունը: Հայ ժողովուրդը կրկին իր պագան ինքնուրույն կառուցելու, իր հողի տերը լինելու իրավունք ստացավ, վերագտավ վերջին դարերի ընթացքում կորսված պետականությունը, որը մի քանի տարով ձեռք բերեց 1918-ին: 1991-ի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը համազգային հանրաքվեում քվեարկեց ԽՍՀՄ կազմից դուրս գալու և Հայաստանն անկախ պետություն ճանաչելու օգտին: Ձայնի իրավունք ունեցող քաղաքացիների 95 տոկոսն այդ հարցին դրական պատասխան տվեցին:

Ինչպես և 1918-ին, Հայաստանն իր պետականությունը ստիպված էր ստեղծել պատերազմական իրավիճակում: Եվ եթե Առաջին հանրապետությունը սերունդների հիշողության մեջ կմնա Սարդարապատի հերոսամարտի շնորհիվ, ապա Երրորդ հանրապետության ծնունդն անքակտելիորեն կապված է Արցախի ազատամարտի հետ: Ադրբեջանի կողմից սկսած ղարաբաղյան պատերազմում տարած հաղթանակի արդյունքը դարձավ Արցախի Հանրապետության ծնունդը, ինչն էլ կարելի է համարել Երրորդ հանրապետության գլխավոր ձեռքբերումն ու նվաճումը:

Այժմ Հայաստանը պայքարում է ժողովրդավարական պետության կառուցման, երկրում քաղաքացիական հասարակության ձևավորման, իր քաղաքացիաների համար արժանի կենսամակարդակի ապահովման համար: Վստահ ենք, որ այդ պայքարը ևս, ինչպես Արցախի ազատագրման համար մղած պատերազմը, ևս կավարտվի մեր հաղթանակով: Շնորհավո՛ր Անկախության օրդ, Հայաստա՛ն:

Աշխարհում ոչ ոք չի կարող երաշխավորել անկախ պետության ազատ զարգացումը, բացի իրենից: Ճշմարտությունը դրանում է: Ինչպես ասում էր Գարեգին Նժդեհը, «ազգը, որը չի կարողանում պաշտպանվել, արժանի է, որ իրեն խղճան: Եթե ազգերը դժգոհում են իրենց հայրենիքից, ուրեմն նրանք հիվանդ են: Միգուցեև աշխարհում ամենաանհասանելի բարձրավանդակում տեղավորված ազգերից մեկն արժանի չէ իր ճակատագրին, բայց ճակատագիրը երբեք անշնորհակալ չի լինում»:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---