Անկարայում նռնականետից գնդակոծվել է ոստիկանության շենքը

Անկարայում նռնականետից գնդակոծվել է ոստիկանության շենքը

PanARMENIAN.Net - Անկարայում ուրբաթ օրը գնդակոծել են ոստիկանական շինությունների համալիրը: Տուժածներ չկան, երկու շինություն վնասվել է: Թուրքական ԶԼՄ-ները հայտնում են, որ ոստիկանության հետ փոխհրաձգության ժամանակ սպանվել է հարձակման մեջ կասկածվող անձանցից մեկը: ՆԳՆ ղեկավար Մուամմեր Գյուլերը հայտարարել է, որ պատահարի վայրում հայտնաբերվել են չպայթած նռնակ, ուսապարկ և թուրքական ապօրինի կազմակերպություններից մեկի դրոշը: Դռևս ոչ ոք չի ստանձնել պատասխանատվությունը հարձակման համար:

Նույն օրն Անկարայում ոստիկանությունը արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ է օգտագործել բողոքի ակցիաների մասնակիցներին ցրելու համար: Ցուցարարները բողոքել են համալսարանի տարածքում ավտոմայրուղու շինարարության դեմ, իսկ Մայմակի շրջանում բախումներով է ավարտվել ցույցը ալևիների կրոնական տան կառուցման դեմ, հայտնում է euronews-ը: Ավելի ուշ թուրքական իշխանությունները հայտնել են, որ սպանել են կասկածյալներից մեկին ու վիրավորել են հարձակվողներից մեկին Անկարայում երկու ոստիկանական շենքերի հրթիռակոծությունից հետո:

Անկարայի Մերձավորարևելյան ինստիտուտի մոտ բախումներ են տեղի ունեցել ուսանողների և ոստիկանության միջև, որոնք բողոքում են կամպուսի տարածքով ավտոմայրուղու կառուցման դեմ: Վերջին մեկ շաբաթվա ընթացքում բողոքի դուրս եկած ուսանողները պնդում են, որ նոր ճանապարհի նախագծի իրականացման դեպքում կոչնչացվի ինչպես ուսանողական ավանի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս գտնվող կանաչ գոտին:

Բողոքի ցույցերը Թուրքիայում պարբերաբար անցնում են 2013 թվականի մայիսից սկսած, երբ կառավարությունը մտադրվել էր քանդել Գեզի պուրակն ու այդ տեղում առևտրային համալիր կառուցել: Ամառային ակցիաների արդյունքում 5 մարդ զոհվեց, մի քանի հազար մարդ վիրավորվեց ու ձերբակալվեց: Ոստիկանությունը ցուցարաների դեմ մահակներ ու արցունքաբեր գազ կիրառեց:

Photo:news.yahoo.com
Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---