ANCA-ն կոչ է անում Օբամային դատապարտել Իլհամ Ալիևի հակահայկական ելույթները21 սեպտեմբերի 2013 - 12:22 AMT PanARMENIAN.Net - Արտահայտելով ԱՄՆ հայ համայնքի վրդովմունքը վերջին տարիներին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հակահայկական հայտարարությունների և ելույթների վերաբերյալ՝ Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի (ANCA) նախագահ Քեն Խաչիկյանը կոչ է արել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային հրապարակավ դատապարտել Ադրբեջանի նախագհի սպառնալիքները, նրա կոչերը նոր էթնիկ զտումներին և մարդասպան Ռամիլ Սաֆարովի գովաբանումը նրա կողմից: ԱՄՆ նախագահին հասցեագրված նամակում Խաչիկյանը նշել է, որ ԱՄՆ հաստատակամ դիրքորոշումը, ի պատասխան Իլհամ Ալիևի սեպտեմբերի 17-ի ելույթին, կկարողանա զերծ պահել Բաքվին ԼՂՀ դեմ պատերազմ սկսելու գայթակղությունից: Խաչիկյանի նամակում մասնավորապես ասվում է, որ ԱՄՆ-ն, որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ, պետք է դատապարտի Իլհամ Ալիևի հայտարարությունները: «Իլհամ Ալիևը հրապարակավ սպառնում է վերսկսել պատերազմը Լեռնային Ղարաբաղի դեմ և գովաբանում է Բաքվում հայերի դեմ իրականացված էթնիկ զտումները, զգուշացնելով, թե Ադրբեջանը պատրաստ է կրկնել այդ ոճրագործությունները: Նա պնդում է, թե գործնականում Հայաստանի բոլոր ինքնիշխան տարածքները, ներառյալ Երևանը, ադրբեջանական են, գովաբանում է մարդասպան Ռամիլ Սաֆարովին՝ ներում շնորհելով նրան: Մենք հուսով ենք, որ ԱՄՆ հաստատակամ դիրքորոշումը կկարողանա զերծ պահել Բաքվին ԼՂՀ դեմ պատերազմ սկսելուց և խնդրում ենք Ձեզ խստորեն դատապարտել նախագահ Ալիևի ելույթները: Օգտվելով հնարավորությունից, մենք մեր պատրաստակամությունն ենք հայտնում աշխատելու վարչակազմի հետ և հանդիպում ունենալու նախագահի հետ՝ քննարկելու համար վարչակազմի քաղաքականությունն այդ հարցում, Հայոց ցեղասպանությունը ճանաչելու ձեր խոստումն ու հայ-ամերիկյան հարցերի ողջ շրջանակը»,-ասվում է նամակում: Սեպտեմբերի 17-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ընտրողների առջև իր ելույթում հայտարարել է, թե ճիշտ է վարվել ներում շնորհելով հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած Սաֆարովին: Նա նաև ասել է, թե Երևանը, Սևանը, ընդհանրապես ողջ Հայաստանը «բուն ադրբեջանական տարածքներ են և շուտով դրանք կազատագրվեն»: Հայ սպա Գուրգեն Մարգարյանը, որը Բուդապեշտում մասնակցում էր ՆԱՏՕ-ի դասընթացներին, 2004 թվականի փետրվարի 19-ին քնած ժամանակ կացնահարվեց դասընթացների ադրբեջանցի մասնակից Ռամիլ Սաֆարովի կողմից: Գուրգեն Մարգարյանի շիրիմը գտնվում է Երևանի Եռաբլուր պանթեոնում: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |