Արթուր Ալեքսանյանը դարձավ աշխարհի փոխչեմպիոն

Արթուր Ալեքսանյանը դարձավ աշխարհի փոխչեմպիոն

PanARMENIAN.Net - Հայաստանի Անկախության օրը 96 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը արծաթե մեդալ նվաճեց Բուդապեշտում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում: Եվրոպայի գործող չեմպիոն Արթուր Ալեքսանյանը եզրափակիչում պարտվեց ռուս ըմբիշ Կիրիլ Մելնիկովին: 2-2 հաշվով մրցավարները հաղթանակը շնորհեցին ռուս ըմբիշին, քանի որ Ալեքսանյանը մեկ նկատողություն ավել ուներ:Այդպիսով, հայ ըմբիշը չկարողացավ այս հուլիսին Կազանում կայացած Ունիվերսիադա-2013-ի՝ 27-րդ համաշխարհային ուսանողական խաղերի եզրափակիչում կրած պարտության համար ռևանշի հասնել:

Հիշեցնենք, որ երեկ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության 55 կգ քաշային կարգում Ռոման Ամոյանը բրոնզե մեդալ էր նվաճել:

Նախորդ տարի՝ 2012-ին, Ալեքսանյանը դարձավ Եվրոպայի ըմբշամարտի առաջնության ոսկե մեդալակիր, իսկ արդեն Լոնդոնի ամառային Օլիմպիական խաղերում բրոնզե մեդալ նվաճեց։

Արդեն այս տարի Թբիլիսիում ընթացող Եվրոպայի ըմբշամարտի առաջնությունում 96 կգ քաշային կարգում Ալեքսանյանը կրկին ոսկե մեդալակիր էր դարձել:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---