PanARMENIAN.Net-ի «Հայկական մետաղադրամների պատմությունը` մ.թ.ա III դարից» նոր նախագիծը՝ նվիրված դրամի 20-ամյակին

PanARMENIAN.Net-ի «Հայկական մետաղադրամների պատմությունը` մ.թ.ա III դարից» նոր նախագիծը՝ նվիրված դրամի 20-ամյակին

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 22-ին Հայաստանում կնշվի ազգային արժույթի՝ դրամի, 20-ամյակը: 1993 թվականի նոյեմբերի 22-ին Հայաստանում սկսվեց խորհրդային ռուբլիները ազգային արժույթով՝ դրամով, փոխանակելու գործընթացը:

Դրամի ներմուծումը մեծ դեր ունեցավ անկախ պետության կայացման գործում: Չնայած 90-ականների ծանր իրավիճակին, որոնք երկրի բնակչությունը հիշում է որպես մութ ու ցուրտ տարիներ, հենց այդ ժամանակ դրվեցին հայկական պետականության և հիմնական ֆինանսական կառույցների, այդ թվում՝ Հայաստանի բանկային համակարգի հիմքերը:

Հայկական դրամը շրջանառության մեջ մտավ 14,5 դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց փոխարժեքով, իսկ լողացող փոխարժեքին անցնելուն զուգընթաց մինչև տարեվերջ այն աճեց գրեթե 5 անգամ և կազմեց 75 դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց:

Այսօր Հայաստանը շարունակում է դրամի լողացող փոխարժեքի քաղաքականությունը, իսկ հայկական դրամի փոխարժեքը 1 ԱՄՆ դոլարի դիմաց կազմում է 406.17 դրամ ըստ 2013 թվականի սեպտեմբերի 23-ի տվյալների:

Նոյեմբերի 22-ին հայկական դրամի «ծննդյան օրվա» հետ մեկտեղ ՀՀ կառավարության որոշմամբ նշվում է նաև Բանկային աշխատակցի օրը:

PanARMENIAN.Net ը Հայաստանի Կենտրոնական բանկի հետ համատեղ սկսում է եզակի նոր նախագիծ՝ «Հայկական մետաղադրամների պատմությունը՝ մ.թ.ա III դարից», նվիրված հայկական ազգային արժույթի՝ դրամի, 20-ամյա հոբելյանին: Ընթերցողին կներկայացվի դրամաշրջանառության հարուստ պատմությունը մ.թ.ա III դարից մինչև մեր օրերը, ինչպես նաև Կենտրոնական բանկի տրամադրության տակ գտնվող մետաղադրամների և թղթադրամների հավաքածուն:

Նախագիծն իրականացվել է «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ի հետ համատեղ, որը հետաքրքվեց այս նախագծով՝ ելնելով աշխարհի տարբեր երկրներում ազգային արժույթին աջակցելու բանկի հարուստ փորձից: HSBC (HSBC Global Archives) արխիվում, որտեղ ներկայացված է բանկի գրեթե 200-ամյա պատմությունը, պահպանվում են նաև բոլոր պատմական թղթադրամները, որոնք ժամանակին թողարկել են Հոնկոնգի և Շանհայի բանկային կորպորացիան, Հնդկաստանի ապրանքային բանկը և Մերձավոր Արևելքի բրիտանական բանկը: Արխիվում նաև պահվում են թողարկված մետաղադրամների նմուշներն ու արժույթի ավելի վաղ տեսակները, ինչպես նաև կա ձեռքով պատրաստված թղթադրամների հարուստ ալբոմ, որը ներկայացնում է բանկի կողմից դրամական միջոցների տրամադրման ամբողջ պատմությունը:

HSBC բանկի թղթադրամների հավաքածուն, որը թողարկել է Հոնկոնգի և Շանհայի բանկային կորպորացիան, դասվում է 1866-1990 թթ.: Դրանից հետո հատկացման պատասխանատվությունն աստիճանաբար անցել է Ճապոնիայի և Թայլանդի կառավարություններին, իսկ Հոնկոնգի և Շանհայի բանկային կորպորացիան պահպանել է իր դերը Հոնկոնգում:

Նախորդ դարի 90-ականներին մուտք գործելով Հայաստանի շուկա՝ HSBC-ին դարձավ երկրում գործող առաջին միջազգային բանկն ու խոշորագույն միջազգային ներդրողը: Այսօր HSBC-ի դերը Հայաստանի բանկային համակարգի կայացման ու զարգացման գործում էլ ավելի է կարևորվում, քանի որ բանկը ներմուծում է հաճախորդների սպասարկման միջազգային բանկային չափանիշներ ու տեխնոլոգիաներ:

| Նախագծի գործընկեր
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---