Իրանի նախագահը Հոլոքոստը որպես պատմական փաստ է ճանաչել

Իրանի նախագահը Հոլոքոստը որպես պատմական փաստ է ճանաչել

PanARMENIAN.Net - Իրանի նախագահ Հասան Ռոուհանին Հոլոքոստը որպես պատմական փաստ էճանաչել՝ անվանելով այն հանցագործություն հրեաների դեմ: Իրանի նախագահն այդ հայտարարությունն արել է CNN-ին տված հարցազրույցում:

Ռոուհանիի նախորդը՝ Մահմուդ Ահմադինեժադը, բազմիցս կասկածի տակ է դրել Հոլոքոստը, առաջացնելով միջազգային հանրության դժգոհությունն ու քննադատության ենթարկվելով: Մասնավորապես, Ահմադինեժադը հայտարարել էր, որ Հոլոքոստը «չապացուցված պնդումների վրա հիմնվածսուտ է»:

Չնայած Ռոուհանիի առաջադեմ հայտարարություններին, հունիսի 14-ին նախագահական ընտրություններում հաղթելուց հետո նրա վերաբերմունքն Իսրայելի հանդեպ նույնքան անհանդուրժող էր: Չհասցնելով ստանձնել պաշտոնը՝ Ռոուհանին կոչ էր արել ոչնչացնել Իսրայելը: «Սիոնիստական ռեժիմը հին վերք է մահմեդական աշխարահի մարմնի վրա, այն պետք է վերացնել»,- հայտարարել էր նա այս օգոստոսին:

Այժմ Իրանի նախագահը Նյու Յորքում է, որտեղ անցնում է ՄԱԿ ԳՎ նստաշրջանը: Իր ելույթում նա Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ մի շաքր հայտարարություններ է արել: Ըստ նրա, Թեհրանը պատասրատ է անհապաղ քննարկել հարցը: Ռոուհանին գտնում է, որ Իրանն աշխարհինսպառնալիք չէ:

ԳՎ ամբիոնից հնչեց նաև Ռոուհանիի առաջարակը միջազգային պատժամիջոցների քաղաքականությունից հրաժարվելու մասին, հայտնում է ՌԲԿ-ն:

2006 թվականին Իրանի իշխանությունները երկօրյա խորհրդաժողով կազմակերպեցին, որը կոչված էր կասկածի տակ դնելու Հոլոքոստի ճշմարտացիությունը: Մասնավորապես, նրանք մտադիր էին պարզել, թե որքանով են հավաստի 6 մլն Երկրորդ համաշխարհայինի տարիներին հրեաների մահվան մասին տվյալները: Պաշտոնական Թեհրանը պնդում էր, որ այդ թիվը խիստ ուռճացված է, սակայն պատրաստակամություն հայտնեց վերանայել իր հայացքները, եթե ավանդական տեսակետը գիտական ստուգում անցնի: Այդ խորհրդաժողովի անցկացման վերաբերյալ իրենց բողոքը հայտնեցին Իսրայելը, Եվրամիությունն ու ԱՄՆ-ն:

Նույն թվականին իրանական Hamshahri թերթը, որը երկրի խոշորագույն 5 թերթերից է, և Իրանի ծաղրանկարի տունը Հոլոքոսթի թեմայով ծաղրանկարների մրցուցյթ էին հայտարարել:

ԱՄՆ, Արևմուտքի մի շարք երկրներԻրանինկասկածում են խաղաղ ատոմի ծրագրի ներքոմիջուկային զենք ստանալու մտադրության մեջ: Թեհրանը հայտարարում է, որ բացառապես խաղաղ նպատակներ ունի:

Հոլոքոստը (The Holocaust - Ողջակիզում)Երկրորդ Համաշխարհայինի ընթացքումնացիստների կողմիցմոտ 6 միլիոն եվրոպական հրեաների ծրագրավորված կոտորած է։ Ֆաշիստական Գերմանիայի պետական բյուրոկրատիայի բոլոր միջոցներն ուղղված էին կոտորածներ և ջարդեր իրականացնելուն։ Խաղաղ բնակչությունն ահաբեկվում էր ըստ ազգային պատկանելության, հրեաներին և մյուս անցանկալի բնակչությանն ենթարկում էին հետապնդումների, բռնագրավում ունեցվածքը, բռնագաղթեցնում դեպի համակենտրոնացման ճամբարներ, նրանց վրա փորձարկում էին նոր դեղորայք և այլն։ Օսմանյան կայսրության կողմից կատարված Հայերի ցեղասպանության հետ մեկտեղ այն համարվում է XX դարի ցեղասպանութան առավել հայտնի օրինակներից մեկը։

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---