25 սեպտեմբերի 2013 - 18:05 AMT
Եվրոն թուլանում է Գերմանիայում բիզնեսի տրամադրությունների մասին տվյալների ֆոնին

Սեպտեմբերի 25-ից հետո եվրոն թուլանում է Գերմանիայում բիզնեսի տրամադրությունների մասին տվյալների ֆոնին, այն դեպքում, երբ ԱՄՆ-ում պետծառայությունների ֆինանսավորման հնարավոր դադարեցման պատճառով ԱՄՆ դոլարը նվազել է ճապոնական արժույթի համեմատ:

Թրեյդերները զգուշավոր են էկոնոմիկայի խթանման ծավալը չնվազեցնելու ԱՄՆ ԴՌԾ անցած շաբաթվա որոշումից հետո և նոր տվյալների են սպասում, որոնք կարող են ակնարկել կենտրոնական բանկի ապագա որոշումները:

Եվրոյի փոխարժեքի վրա շարունակում են ազդել Եվրոպական կենտրոնական բանկի նախագահ Մարիո Դրագիի երկուշաբթի օրը հնչած մեկնաբանություններն այն մասին, որ բանկը պատրաստ է ջանքեր գործադրել պահպանելու համար շուկայի բանկային դրույքները ցածր մակարդակում: Երեքշաբթի Դրագիին հավանություն տվեց ԵԿԲ վարչության անդամ Էվալդ Նովոտնին, որը հայտարարեց, որ ԿԲ-ին դեռ վաղ է հրաժարվել հակաճգնաժամային միջոցներից:

Եվրոն սակարկվում է 1,3467 նիշում՝ մի փոքր նվազելով: Շաբաթվա սկզբից եվրոպական արժույթը նվազել է 0,4 տոկոսով: Դոլարը նվազել է 0,1 տոկոսով՝ մինչև 98,63 յեն չորեքշաբթի օրը, երկուշաբթվանից անկումը կազմել է մոտ 0,7 տոկոս, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում սեպտեմբերի 25-ին իրականացվել է 4,400 մլն ԱՄՆ դոլարի առք և վաճառք 407.00 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Փակման գինը կազմել է 407.00 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց:

Սեպտեմբերի 25-ին 1 ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 405.86 դրամ՝ սեպտեմբերի 24-ի համեմատ աճելով 0.11 կետով: 1 եվրոյի փոխարժեքը կազմել է 548.40 դրամ՝ ավելանալով 1.49 կետով: Այս մասին հաղորդում է Հայաստանի Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը: