26 սեպտեմբերի 2013 - 16:04 AMT
ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացնում է 4-րդ սերնդի ցանցի հետ համատեղելի Nokia Lumia 925 և HTC One սմարթֆոնները

ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացնում է. 4-րդ սերնդի ցանցի հետ համատեղելի Nokia Lumia 925 և HTC One սմարթֆոնները, որոնց շնորհիվ կարելի է լիարժեք վայելել LTE ցանցի ընձեռած հնարավորությունները: Ավելին, ձեռք բերելով այս հեռախոսներից մեկը ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններից, կարելի է ստանալ բոնուս՝ 10000 ՄԲ ինտերնետ և 10000 ներցանցային րոպե նախընտրած կանխավճարային քարտի համար, և օգտագործել այն 1 տարվա ընթացքում, ասվում է ընկերության մամլո հաղորդագրության մեջ:

Ի դեպ, Nokia Lumia 925 սմարթֆոնը կարելի է ձեռք բերել բացառապես ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում:

Ցանկության դեպքում հեռախոսները կարելի է ձեռք բերել նաև ապառիկ:

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից կամ pda.mts.am բջջային կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել մեզ հետ «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել մեր սպասարկման կենտրոններից որևէ մեկը: