26 սեպտեմբերի 2013 - 16:56 AMT
Ըստ մեր ԱԳՆ-ի, ՀՀ քաղաքացիներն առանց վիզա կարող են այցելել 41 երկիր, միջազգային ընկերությունը պնդում է՝ 55

Եթե հավատալ միջազգային Henley & Partners խորհրդատվական ընկերության վերջերս հրապարակած զեկույցին, ապա Հայաստանի քաղաքացիները կարող են առանց վիզայի 55 երկիր այցելել, ինչն էլ թույլ է տալիս մեր երկրին ևս 218 երկրի հետ մեկտեղ Վիզային սահմանափակումների ինդեքսում զբաղեցնել 72-րդ հորիզոնականը: Համաձայն այդ զեկույցի, Հայաստանն իր 72-րդ տեղը կիսում է Բենինի, Սենեգալի, Կոտ-դ-Իվուարի, ու Մավրիտանիայի հետ: Տարեսկզբին, եթե ավելի հստակ՝ հունվարին, PanARMENIAN.Net-ը հարցումով դիմել էր ՀՀ ԱԳՆ՝ խնդրելով տրամադրել այն երկրների ցանկը, որտեղ ՀՀ քաղաքացիները նշված տեսակի անձնագրերի առկայության դեպքում կարող են մուտք գործել առանց վիզայի: Ըստ մեր ստացած պատասխանի, դրանք 41-ն են.

Ադրբեջան՝ բոլոր տեսակի անձնագրեր

Արաբական Միացյալ էմիրություններ՝ միայն դիվանագիտական անձնագրեր

Արգենտինա՝ բոլոր տեսակի անձնագրեր

Բելառուս՝ բոլոր տեսակի սւնձնագրեր

Բրազիլիա՝ միայն դիվանագիտական և ծառայողական անձնագրեր

Բուլղարիա՝ միայն դիվանագիտական անձնագրեր

Եգիպտոս՝ միայն դիվանագիտական, ծառայողական և հատուկ անձնագրեր

Էստոնիա՝ միայն դիվանագիտական անձնագրեր

Թուրքմենստան՝ միայն դիվանագիտական և ծառայողական անձնագրեր

Իրան՝ միայն դիվանագիտական և ծառայողական անձնագրեր

Լատվիա՝ միայն դիվանագիտական և ծառայողական անձնագրեր

Լեհաստան՝ միայն դիվանագիտական անձնագրեր

Լիտվա՝ միայն դիվանագիտական անձնագրեր

Խորվաթիա՝ միայն դիվանագիտական և ծառայողական անձնագրեր

Կիպրոս՝ միայն դիվանագիտական և ծառայողական անձնագրեր

Կորեա՝ միայն դիվանագիտական և ծառայողական անձնագրեր

Հնդկաստան՝ միայն դիվանագիտական անձնագրեր

Հունգարիա՝ միայն դիվանագիտական ու ծաոայողական անձնագրեր

Ղազախստան՝ բոլոր տեսակի անձնագրեր

Ղրղզստան՝ բոլոր տեսակի անձնագրեր

Մեքսիկա՝ միայն դիվանագիտական և ծառայողական անձնագրեր

Մոլդովա՝ բոլոր տեսակի անձնագրեր

Մոնտենեգրո՝ միայն դիվանագիտական և ծառայոդական անձնագրեր

Նորվեգիա՝ միայն դիվանագիտական անձնագրեր

Շվեյցարիա՝ միայն դիվանագիտական անձնագրեր

Չինաստան՝ միայն դիվանագիտական, ծաոայողական անձնազրեր,հասարակական գործածության անձնագիր

Ռումինիա՝ միայն դիվանագիտական ու ծաոայողական անձնագրեր

Ռուսասաան՝ բոլոր տեսակի անձնագրեր

Մերբիա՝ միայն դիվանագիտական և ծաոայողական անձնագրեր

Սինգապուր՝ միայն դիվանագիտական և ծաոայողական անձնագրեր

Աիրիայի Արաբական Հանրապետություն՝ միայն դիվանագիտական, ծառայողական և հատուկ անձնագրեր

Սլովակիա՝ միայն դիվանագիտական և ծառապողական անձնագրեր

Սլովենիա՝ միայն դիվանագիտական անձնագրեր

Վիետնամ ՝ միայն դիվանագիտական և ծառայողական անձնագրեր

Վրաստան՝ բոլոր տեսակի անձնագրեր

Տաջիկստան՝ բոլոր տեսակի անձնագրեր

Ուզբեկստան՝ բոլոր տեսակի անձնագրեր

Ուկրաինա՝ բոլոր տեսակի անձնագրեր

Ուրուգվա՝ միայն դիվանագիտական ևծառայողական անձնագրեր

Ֆրանսիա՝ միայն դիվանագիտական անձնագրեր

Պանամա՝ բոլոր տեսակի անձնագրեր

Այսօր կրկին զրուցեցինք ԱԳՆ Հյուպատոսական վարչության պետ Վլադիմիր Կարմիրշալյանի հետ, ով խնդրեց ևս մեկ հարցում ուղարկել, որպեսզի ժամանակ ունենան կրկին վերհանել տվյալ երկրների ցանկը, բայց նշեց, որ այս ընթացքում դժվար թե այդ երկրների ցանկը հասցներ համալրվել ևս 14 երկրով: Այնուամենայնիվ, սպասենք հարցման վերջնական պատասխաններին:

Ի դեպ, վերոնշյալ զեկույցի առաջին հորիզոնականում Մեծ Բրիտանիան, Ֆինլանդիան ու Շվեդիան են: Այդ երկրների քաղաքացիներն առանց վիզայի կարող են 173 երկիր այցելել: Երկրորդ հորիզոնականում ԱՄՆ-ն, Դանիան, Լյուքսեմբուրգն ու Գերմանիան են: Ռուսաստանը 95 երկրով 41-րդն հորիզոնականում է, Ադրբեջանցիների համար բաց է 56 երկիր: