Վ. Օսկանյան. Հայաստանը եւ հայկական սփյուռքը պահանջում են 1915 թվականի դեպքերի ճանաչումն ու դատապարտումը

PanARMENIAN.Net - Եթե չլինեին 1915 թվականի դեպքերը, «հայկական սփյուռք» հասկացողությունը գոյություն չէր ունենա: Այդ մասին թուրքական «Հյուրիեթ» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, Հայաստանը եւ հայկական սփյուռքը պահանջում են 1915 թվականի դեպքերի ճանաչումն ու դատապարտումը: Մյուս կողմից, ավելացրել է Վարդան Օսկանյանը, փակ սահմանները եւ Երեւանի ու Անկարայի հարաբերությունների բացկայությունը խորացնում են երկու երկրների միջեւ գոյություն ունեցող անդունդը: «Այդ է պատճառը, որ հայկական եւ թուրքական ժողովուրդներին հնարավորություն չի տրվում հին հիշողությունները նորերով փոխարինել: Հայկական սփյուռքը Հայաստանին միայն ամենալավն է ցանկանում: Մենք հուսով ենք, որ թուրք ժողովուրդը եւս ցանկանում է լավ հարաբերություններ հաստատել հարեւան երկրի հետ»,- նշել է ՀՀ արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---