Զբոսաշրջության համաշխարհային օրը Հայաստանում կնշեն ցուցահանդեսով և պարգևներով27 սեպտեմբերի 2013 - 10:31 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 27-ին նշվում է Զբոսաշրջության համաշխարհային օրը, որը սահմանել է Համաշխարհային զբոսաշրջային կազմակերպության Գլխավոր վեհաժողովը 1979 թվականին իսպանական Տորեմոլինո քաղաքում: Տոնակատարության նպատակն է զբոսաշրջության քարոզումը, համաշխարհային տնտեսաության մեջ այդ ոլորտի ավանդի լուսաբանումը, տարբեր երկրների ժողովրդների միջև կապերի զարգացումը: Տոնը նշվում է աշխարահի բազում երկրներում արդեն շուրջ 30 տարի: Այդ օրը կազմակերպվում են զբոսաշրջիկների հավաքներ, տոնական միջոցառումներ ու փառատոներ: Վերջին տարիներն աճ արձանագրող զբոսաշրջության ոլորտը գերակա է համարվում Հայաստանում: 2013թ. հունվար-հունիսին հանրապետություն են ժամանել 321 279 զբոսաշրջիկներ, կամ 2012թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 14.3 %-ով: Նույն ժամանակաշրջանում զբոսաշրջության նպատակով հանրապետությունից մեկնել է 343 263 մարդ կամ 2012թ. հունվար-հունիսի նկատմամբ ցուցանիշն աճել է 13.6%-ով, հայտնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը: Ըստ հյուրանոցային տնտեսություններից ստացված հաշվետվությունների տվյալների, 2013թ. հունվար-հունիսին ՀՀ այցելած զբոսաշրջիկների 29.7 %-ը բաժին է ընկել ԱՊՀ երկրներին: Այստեղ մեծ է Ռուսաստանից՝ 23,7 %, և Ուկրաինայից՝ 2,8 %, ծամանած զբոսաշրջիկների քանակը: ԵՄ երկրներից ժամանած զբոսաշրջիկների քանակը կազմել է 36.3 տոկոս: Այստեղ մեծ է Ֆրանսիայից (8,7%), Գերմանիայից (6,6%), Ւտալիայից (6,3%), Մեծ Բրիտանիայից (3,1%), Նիդերլանդներից (1%) ժամանած հյուրերի տոկոսը: Զբոսաշրջիկների 34.0 %-ը ժամանել է այլ երկրներից: Այս խմբում գերակշռում են զբոսաշրջիկներն ԱՄՆ-ից՝ (11.8 %), Իրանից (6 %), Վրաստանից (3 %), Կանադայից (1,1 %), Թուրքիայից (0,7 %): Այս տարի օտարերկրացի զբոսաշրջիկների են ընդունել Հայաստանի 66 հյուրանոցներ՝ 2012 թվականի 48 հյուրանոցների դիմաց: Պետք է նշել, որ 2013 թ. հունվար-հունիսին փաթեթով Հայաստան այցելած զբոսաշրջիկները երկրում են անցկացրել միջինը 26 օր և ամեն օր ծախսել են միջինը 115 դոլար, իսկ ինքնուրույն այցելած զբոսաշրջիկները ծախսել են երկու անգամ քիչ: Զբոսաշրջության համաշխարհային օրը Հայաստանի երիտասարդական հիմնադրամը Հյուսիսային պողոտայում կազմակերպում է տուրիստական էքսպո։ 25 տաղավարներում ներկայացված կլինեն հանրապետության 10 մարզերը, Երևան քաղաքը (Երևանի քաղաքապետարանի կողմից), ներգնա տուրիզմի ոլորտում գործունեություն ծավալող կառույցներ։ Երեկոյան նախատեսվում է Զբոսաշրջության միջազգային օրվան նվիրված հանդիսություն՝ ArmTourism Awards 2013 պարգևներ կհանձնվեն ոլորտի ներկայացուցիչներին: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |