Հայաստանը պատրաստ է ամեն պահի ետ մղել Ադրբեջանի հնարավոր հարձակումը

PanARMENIAN.Net - Հայաստանի Զինված Ուժերը պատրաստ են ամեն պահի ետ մղել Ադրբեջանի հնարավոր հարձակումը: Այդ մասին լրագրողներին հայտարարել է ՀՀ պաշտպանության փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Արթուր Աղաբեկյանը: Նրա խոսքերով, Հայաստանը պատրաստ է ամեն սպառնալիքի Ադրբեջանի կամ յուրաքանչյուր այլ պետության կողմից: Մեկնաբանելով հայ եւ ադրբեջանական Զինված Ուժերի շփման գծում հաճախակի դարձած զինանադադարի խախտումները ադրբեջանական կողմից` Ա. Աղաբեկյանը նշել է, որ այդպիսի դեպքերը չեն դադարել Լեռնային Ղարաբաղի խաղաղության ռեժիմի հաստատումից հետո, այսինքն 1994 թվականից:



Գեներալ-լեյտենանտի կարծիքով, դա բացատրվում է մի շարք գործոններով, ինչպիսիք են ինժեներական աշխատանքների անցկացումը հակամարտող կողմերի դիրքերում, Ադրբեջանական կողմի ռազմաատենչ հայտարարությունները: «Կարող եմ համոզվածությամբ ասել, որ մեր դիրքերի ուղությամբ կրակ արձակելու դեպքում, մենք համապատասխան կոշտ պատասխան կտանք»,- ընդգծել է ՀՀ պաշտպանության փոխնախարարը:
 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---