Բաշար Ասադ. Սիրիան կկատարի ՄԱԿ 2118 բանաձևը քիմիական զենքի ոչնչացման մասին

Բաշար Ասադ. Սիրիան կկատարի ՄԱԿ 2118 բանաձևը քիմիական զենքի ոչնչացման մասին

PanARMENIAN.Net - Սիրիան կկատարի ՄԱԿ 2118 բանաձևը քիմիական զենքի ոչնչացման վերաբերյալ: Այդ մասին նախագահ Բաշար Ասադը հայտարարել է կիրակի օրը իտալական լրատվական RaiNews24 հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«Մենք ընդունեցինք քիմիական զենքի ձեռք բերումն ու կիրառումը թույլ չտվող միջազգային համաձայնագիրը դեռ ՄԱԿ բանաձևի հաստատումից առաջ: Ռուսական նախաձեռնությունը զգալի չափով բխում էր հենք մեր ձգտումից: Այնպես որ, խոսքը ոչ թե բանաձևի մասին է, այլ թունավոր նյութերից ազատվելու մեր կամքի մասին»,-ասել է նա, հայտնում է euronews-ը:

ՄԱԿ ԱԽ բանաձևը բացառում է ուժի կիրառումը Սիրիայում և ընդհանրապես 7-րդ հոդվածի ցանկացած կիրառում: ՄԱԿ ԱԽ նիստին մասնակցել է նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

ՄԱԿ կանոնադրության 7-րդ հոդվածը կոչվում է «Գործողությունները խաղաղության սպառնալիքի, խաղաղության խախտման և ագրեսիայի ակտերի դեպքում», որով նախատեսվում է պատժամիջոցների կիրառում ԱԽ որոշմամբ, ինչպես նաև զինված ուժերի կիրառում «միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման կամ վերականգնման համար»:

Ավելի վաղ խորհրդի 15 անդամ երկրները ողջունել էին Քիմիական զենքի կիրառման կազմակերպության որոշումը Սիրիայում միջազգային հսկողության ներքո թունավոր նյութերի ոչնչացման ընթացակարգի մասին: Բանաձևը պահանջում է բոլոր պետություններից օգնություն չցուցաբերել ոչ պետական սուբյեկտներին քիմիական զենքի արտադրության, գնման ու կիրառման հարցում: Ինչ վերաբերում է ճգնաժամի վերացմանը Սիրիայում, որը սկիզբ առավ 2011 թվականին և տարավ շուրջ 100 հազար մարդու կյանք, բանաձևը կոչ է անում քաղաքական երկխոսություն սկսել սիրիական իշխանությունների ու ընդդիմության միջև: Փաստաթղթի տեքստը Ռուսաստանի ու ԱՄՆ միջև ինտենսիվ բանակցությունների արդյունք է: Նրա հիմքում է ընկած 2013թ. սեպտեմբերին Ժնևում ձեռք բերած պայմանավորվածությունը:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---