2013թ. սեպտեմբերին սպառողական գները տարեկան կտրվածքով աճել են 8,2 տոկոսով

2013թ. սեպտեմբերին սպառողական գները տարեկան կտրվածքով աճել են 8,2 տոկոսով

PanARMENIAN.Net - 2013թ. սեպտեմբերին 2012թ. սեպտեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 108.2%, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)` 108.0%, ոչ պարենային ապրանքներինը` 103.4%, ծառայությունների սակագներինը` 110.9%, հայտնում է Ազգային վիճակագրական ծառայությունը:

2013թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 0.2% գնանկում: Պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում նվազել են 0.5%-ով, ծառայությունների ոլորտի սակագները`0.2%-ով, իսկ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 0.6% գնաճ:

Հանրապետության դիտարկվող 9 քաղաքներում 2013թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ սպառողական գները նվազել են 0.6-0.1%-ով (գնանկման ամենաբարձր ցուցանիշներն արձանագրվել են Վաղարշապատ և Մարտունի քաղաքներում), իսկ 2-ում գրանցվել է 0.2-0.3% գնաճ: Մայրաքաղաքում սպառողական գների ընդհանուր մակարդակը նախորդ ամսվա համեմատ նվազել է 0.2%-ով:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---