28 մարտի 2006 - 19:01 AMT
Վարդան Օսկանյանը հունիսին պաշտոնական այցով կլինի Ուկրաինայում
Հունիսին պաշտոնական այցով Ուկրաինա կմեկնի Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի ԱԳՆ խոսնակ Վասիլի Ֆիլիպչուկը: Նրա խոսքերով, կողմերը այդպիսի համաձայնության էին եկել մարտի 24-ին Երեւանում արտգործնախարարների մակարդակով անցած հայ-ուկրաինական խորհրդակցությունների ժամանակ: Խորհրդակցությունների ժամանակ երկկողմանի հարցերի լայն շրջանակ է քննարկվել, մասնավորապես, խոսք է գնացել Հայաստանի եւ Ուկրաինայի երկխոսության ակտիվացման մասին, երկրների միջեւ ինֆորմացիայի փոխանակման ուժեղացման մասին, երկու երկրների արտաքին գործոց նախարարությունների համագործակցության զարգացման մասին `տարբեր բնագավառներում, միջազգային կազմակերպություններում համագործակցության մասին: Կողմերը առավելագույն ուշադրություն են դարձրել երկու երկրների եվրաինտեգրման հարցին, հաղորդում է «Նովոստի-Ուկրաինա» գործակալությունը: