28 մարտի 2006 - 19:35 AMT
Ռումինիան ղարաբաղյան հարցի խաղաղ կարգավորման կողմնակից է
Ռումինիան Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակից է` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում եւ «Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատառմամբ»: Ռումինական կողմի դիրքորոշումը կայանում է նրանում, որ այդ կարգի հակամարտությունները տարածաշրջանային կայունության համար վտանգ են ներկայացնում: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում Ռումինիայի դեսպան Նիկոլաե Ուրեկեն: Դիվանագետը հղում է կատարել այսօր գոյություն ունեցող ռումինական կողմի անվտանգության կոնցեպցիային, ըստ որի Սեւծովյան տարածաշրջանում գոյություն ունեցող հակամարտությունները վտանգ են ներկայացնում նաեւ Ռումինիայի համար: Հենց այդ է պատճառը, որ Ռումինիան մեծ հետաքրքրություն է տածում հակամարտությունների շուտափույթ կարգավորման նրատմամբ, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի հակամարտության, նշել է Ուրեկեն, հաղորդում է «Թրենդ»-ը: