Մարտի 29-ին Երեւան են ժամանելու Դարտմուտի կոնֆերանսի համանախագահները

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հարցով Դարտմուտի կոնֆերանսի համանախագահներ Հարոլդ Սոնդերսը եւ Վիտալի Նաումկինը կժամանեն Երեւան մարտի 29-ին, 27-28 Բաքու այցելելուց հետո: Երեւանից համանախագահները կմեկնեն Ստեփանակերտ: Հիշեցնենք, որ Հայաստանի, ԼՂՀ եւ Ադրբեջանի հանրությունների պատվիրակությունների կողմից Հակամարտության տարածաշրջանում խաղաղ գործընթացի շրջանակային համաձայնագրի հաստատումից հետո անցյալ տարվա սեպտեմբերից Դարտմուտի կոնֆերանսի շրջանակներում հանդիպումներ չեն եղել: Առաջիկա այցը առաջինն է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով Դարտմուտի գործըթացի ողջ պատմության ընթացքում, որը գործում է 2001 թվականի հոկտեմբերից:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---