Վերին Լարսն անցնում է աշխատանքի ձմեռային ռեժիմի

Վերին Լարսն անցնում է աշխատանքի ձմեռային ռեժիմի

PanARMENIAN.Net - «Վերին Լարս» անցակետը, որը գտնվում է Ռուսաստանի և Վրաստանի միջև սահմանին, հոկտեմբերի 1-ից անցել է աշխատանքի ձմեռային ռեժիմի: «Հոկտեմբերի 1-ից «Վերին Լարս» անցակետն աշխատելու է առավոտյան 6.00- 22.00՝ Մոսկվայի ժամանակով»,-ասվում է ՌԴ Հյուսիսային Օսեթիայի տարածաշրջանի ԴՍԾ հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ հունիսի 1-ից չորս ամիսների ընթացքում «Վերին Լարսն» աշխատել է շուրջօրյա, սակայն մարդիկ կրկին բողոքում էին երկար հերթերից:

Այս ընթացքում անցակետով անցել է 783 հազար մարդ և ավելի քան 202 հազար տրանսպորտային միջոց, ինչը 1,6 անգամ ավելի է նախորդ տարվա ցուցանիշից:

«Ամենամեծ ծանրաբեռնվածությունը եղել է օգոստոս ամսին՝ 280 հազար մարդ, ինչը 50 հազարով ավելի է, քան անցյալ տարի, և շուրջ 70 հազար տրանսպորտային միջոց՝ նախորդ տարվա 42 հազարի դիմաց»,-իրազեկում են սահմանապահները:

Ընդ որում, ամռան ընաթցքում սահմանն ամենաշատը անցել են ռուսները՝ մոտ 430 հազար մարդ, և հայերը՝ մոտ 241 հազար մարդ:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---