Թուրքիան մտադիր է երկարացնել Սիրիայում գործողություն անցկացնելու իրավունքի ժամկետը

Թուրքիան մտադիր է երկարացնել Սիրիայում գործողություն անցկացնելու իրավունքի ժամկետը

PanARMENIAN.Net - Թուրքիայի կառավարությունն այսօր խորհրդարան է ներկայացրել Սիրիայի կողմից հնարավոր սպառնալիքին հակազդելու վերաբերյալ մանդատը մեկ տարով երկարացնելու հարցումը: Փաստաթուղթը Թուրքիայի կառավարությանն օժտում է անդրսահմանային զինված գործողություններ անցկացնելու լիազորություններով:

Հարցման մեջ նշվում է, որ Թուրքիայում գնալով ահագնանում է Սիրիայից բխող սպառնալիքը: Մասնավորապես ասվում է, որ մինչ օրս Սիրիայում ռազմական գործողությունների հետևանքով զոհվել է Թուրքիայի 71 քաղաքացի, իսկ սիրիացի փախստականների քանակը Թուրքիայում գերազանցել է 500 հազարը: «Ռեժիմն, անտեսելով միջազգային իրավունքի նորմերը, բալիստիկ հրթիռների, ծանր զինատեսակների ու ռմբակոծությունների հետ մեկտեղ, սկսել է նաև քիմիական զենք կիրառել սեփական ժողովրդի դեմ»,-ասվում է հարցման մեջ:

ՄԱԿ ԱԽ բանաձևի վրա հղումով ասվում է, որ քիմիական զենքի կիրառումը Սիրիայում սպառնալիք է միջազգային անվտանգությանը: «Թուրքիան առավելապես կարող է տուժել Սիրիայի հարձակումներից, ինչպես նաև այդ երկրում անորոշությունից ու քաոսից: Իրադարձությունները հուշում են, որ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել Սիրիայից բխող սպառնալիքներին դիմակայելու համար, որոնք նախատեսված են միջազգային իրավունքով»,-ասվում է փաստաթղթում, հայտնում է trtrussian-ը:

Սեպտեմբերի 17-ին թուրքական ավիացիան սիրիական ուղղաթիռ խփեց Հաթայ գավառում այն բանից հետո, երբ Մի-17 ուղղաթիռը զգուշացվեց սահմանը խախտելու մասին: Այդ մասին ասվում է Թուրքիայի ԳՇ հայտարարության մեջ: Երկու օդաչուները հասցրեցին փրկվել և բարեհաջող վայրէջք կատարեցին, սակայն սպանվեցին «Սիրիայի ազատ բանակի» գրոհայինների կողմից:

Ըստ Vatan թերթի, Թուրքիան է քիմիական զենքի բաղադրիչներ առաքել սիրիացի գրոհայիններին: Սիրիայում արդեն 2 տարի է քաղաքացիական պատերազմ է: Այդ ընթացքում, ՄԱԿ տվյալներով, ավելի քան 100 հազար մարդ զոհվել է, 2 մլն՝ դարձել փախստական, ևս 4 մլն՝ ներքին տեղահանված անձինք են:

Photo: www.marbleport.com
Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---