29 մարտի 2006 - 14:20 AMT
Աբխազիայի խորհրդարանի փոխխոսնակ է ընտրվել Ալբերտ Հովսեփյանը
Աբխազիայի խորհրդարանի նիստում Ալբերտ Հովսեփյանն ընտրվել է խորհրդարանի փոխխոսնակ: Աբխազիայի նախագահ Սերգեյ Բաղապշի հրամանագրով փոխխոսնակ Ալեքսանդր Ստրանիչկինը նշանակվել է Աբխազիայի փոխվարչապետ եւ պատգամավորները խորհրդարանի նիստում ազատել են նրան զբաղեցրած պաշտոնից: Ալբերտ Ազատի Հովսեփյանը ծնվել է 1938 թվականի հունվարի 13-ին Աբխազական ԻԽՍՀ Գուլրիպշի շրջանի Փարնաութ գյուղում, ավարտել է Սուխումի մանկավարժական ինստիտուտը: Ուսման ավարտից հետո նա շուրջ 20 տարի աշխատել է որպես 9-րդ հայկական միջնակարգ դպրոցի ուսմասվար, իսկ 1993 թվականից` նույն դպրոցի տնօրեն: Ընտրվել է Աբխազիայի խորհրդարանի` Ժողովրդական ժողովի XIII գումարման պատգամավոր, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»: