ԱՄՆ Կոնգրեսը կարող է նոր պատժամիջոցներ ընդունել Իրանի դեմ

ԱՄՆ Կոնգրեսը կարող է նոր պատժամիջոցներ ընդունել Իրանի դեմ

PanARMENIAN.Net - Չնայած Իրանի ու ԱՄՆ հարաբերությունների որոշակի ջերմացմանը, ԱՄՆ Կոնգրեսը կարող է պատժամիջոցների նոր փաթեթ ընդունել Իրանի դեմ, հայտնում է Associated Press-ը:

Պատժամիջոցների մասին օրինագծի վրա աշխատում են ինչպես Հանրապետական, այնպես էլ Ժողովրդավարական կուսակցությունները: Հավանաբար, ըստ աղբյուրի, աշխատանքը կավարտվի նոյեմբերին: Այդպիսով, ԱՄՆ վարչակազմը ժամանակ կունենա հետևելու համար Իրանի քաղաքականությանը: Պատժամիջոցների նոր փաթեթը կարող է Թեհրանի վրա ազդելու լրացուցիչ լծակ հանդիսանալ:

2013 թ. սեպտեմբերի 27-ին տեղի ունեցավ Իրանի ու ԱՄՆ նախագահների հեռախոսազրույցը, որն առաջին դիվանագիտական շփումնր էր բարձր մակարդակով 1979 թ. ի վեր, երբ Իրանում տեղի ունեցավ Իսլամական հեղափոխություն, գրում է ՌԲԿ-ն: Ավելի վաղ CBS հեռուստաալիքին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել էր, որ Իրանի դեմ պատժամիջոցներից հրաժարվելու մասին պայմանավորվածությունը կարող է ձեռք բերվել ավելի շուտ, քան նախատեսվում էր, եթե Թեհրանը բաց մոտենա հակասությունների կարգավորմանը: «Եթե Իրանի միջուկային ծրագիրն իրոք խաղաղ բնույթ է կրում, ինչպես վստահեցնում է Թեհրանը»,-ասել է Քերին:

Իրանական կողմը պետք է ազատ մուտք ապահովի իր միջուկային օբյեկտներ, համաձայնվի միջազգային տեսչական այցերի և կամավոր հրաժարվի ուրանի հարստացումից՝ բավարարվելով խաղաղ ծրագրի համար անհրաժեշտ քանակով:

Ելույթ ունենալով Նյու Յորքում ՄԱԿ ԳՎ, Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է բանակցություններ սկսել միջուկային հարցի կարգավորման շուրջ: Նյու Յորքում նաև տեղի է ունեցել «վեցնյակի» հանդիպումը Իրանի հետ, որից կողմերը գոհ են մնացել, և երկխոսություն է հաստատվել ԱՄՆ ղեկավարության հետ: Միևնույն ժամանակ Իրանի հարաբերություններն Արևմուտքի հետ մտահոգում են Իսրայելին: Վարչապետ Նեթանյահուն կոչ է արել ԱՄՆ նախագահին չհրաժարվել Իրանի հանդեպ պատժամիջոցներից:

ԱՄՆ-ն մեղադրում է Իրանին ատոմային զենքի ստեղծման ուղղությամբ գաղտնի աշխատանք տանելու մեջ: Դեռ 2002թ. ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը դասեց Իրանը «չարիքի առանցքի» երկրների շարքին, որոնք ֆինանսավորում են ահաբեկիչներին ու ձգտում միջուկային զենք ստանալ: Թեհրանը հայտարարում է, որ բացառապես խաղաղ նպատակներ է հետապնդում:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---