29 մարտի 2006 - 15:50 AMT
Ղարաբաղի եւ Ադրբեջանի ԶՈՒ շփման գծի դիտարկումը տեղի չի ունեցել
Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում` ԼՂՀ Մարտակերտի շրջանի Սեյսուլան ավանի մոտ մարտի 29-ին կայանալիք դիտարկումը չի կայացել ադրբեջանական կողմից հնչած կրակոցների պատճառով, որոնք արձակվել են ադրբեջանական բանակի կողմից օկուպացված Կարմիրավան բնակավայրի կողմից, հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ լրատվական-վերլուծական վարչությունը: ԵԱՀԿ դիտարկման խումբը ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկի գլխավորությամբ, ինչպես նաեւ առաքելությանն ուղեկցող ԼՂՀ պաշտպանության եւ ԱԳ նախարարությունների ներկայացուցիչները գրանցել են երեք կրակոց ավտոմատ զենքից: Քանի որ ադրբեջանական կողմից անվտանգության երաշխիքները բացակայում էին Անջեյ Կասպրշիկը չեղյալ է հայտարարել դիտարկումը: