Երկաթուղով արտահանման մեջ գերակշռում են գունավոր հանքանյութն ու ցեմենտը, իսկ ներկրման մեջ՝ հացահատիկն ու նավթը

Երկաթուղով արտահանման մեջ գերակշռում են գունավոր հանքանյութն ու ցեմենտը, իսկ ներկրման մեջ՝ հացահատիկն ու նավթը

PanARMENIAN.Net - 2013 թվականի հունվար-օգոստոսին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն փոխադրել է 2050,0 հազ. տոննա բեռ, ինչը 9,5%-ով պակաս է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից:

Ինչպես PanARMENIAN.Net ին են հայտնել ընկերության մամլո ծառայությունում, արտահամնան հաղորդակցությունում ՀԿԵ-ի բեռնափոխադրումների ծավալը 2013 թվականի հաշվետու ժամանակահատվածում կազմել է 311,0 հազար տոննա` 1,9%-ով գերազանցելով անցյալ տարվա ցուցանիշը: Արտահանման մեջ մեծ են ցեմենտի ծավալները՝ 74,2 հազար տոննա, գունավոր հանքանյութի՝ 70,1 հազար տոննա, արդյունաբերական հումքի՝ 11.6 հազար տոննա, շինանյութի՝ 2,2 հազար տոննա, այլ բեռներ՝ 151,9 հազար տոննա:

Ներմուծման հաղորդակցությունում փոխադրվել է 714,7 հազար տոննա բեռ՝ 19,2%-ով նվազելով 2012 թվականի հունվար-օգոստոսի հետ համեմատ: Այս ուղղությամբ մեծ է հացահատիկի ծավալը՝ 192, 2 հազար տոննա, նավթային բեռների՝ 172,5 հազար տոննա, սև մետաղների՝ 54,8 հազար տոննա, քիմիական ու հանքային պարարտանյութի՝ 27,3 հազար տոննա, շաքարի՝ 25,8 հազար տոննա, կոմբիկերի՝ 11,1 հազար տոննա, սննդարդյունաբերության՝ 4,8 հազար տոննա, հացամթերքի՝ 0,8 հազար տոննա, այլ բեռների ծավալը՝ 225 հազար տոննա:

Իսկ տեղական հաղորդակցությունում բեռնափոխադրումների ծավալը կազմել է 1024,3 հազար տոննա՝ նվազելով 4,8%-ով: Այստեղ մեծ է գունավոր հանքանյութի փոխադրման ծավալը՝ 845,4 հազար տոննա, շինանյութի՝ 85,9 հազար տոննա, հացահատիկի ու ցորենի՝ 24,8 հազար տոննա, ցեմենտի՝ 7,2 հազար տոննա, այլ բեռների՝ 61 հազար տոննա:

 Ուշագրավ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
---