ԱՄՆ Կոնգրեսի շենքի մոտ կրկին կրակոցներ են հնչել

ԱՄՆ Կոնգրեսի շենքի մոտ կրկին կրակոցներ են հնչել

PanARMENIAN.Net - Վաշինգտոնում ԱՄՆ Կոնգրեսի շենքից ոչ հեռու կրակոցներ են հնչել: Մի քանի մարդ վիրավորվել է, այդ թվում նաև ոստիկան: Ըստ NBC-ի տեղեկատվության, կատարվել է 10-15 կրակոց:

Reuters գործակալությունը հայտնում է, որ իրավապահ մարմինների ներկայացուցիչները խնդրել են սենատորներին դուրս չգալ շենքից: Շենքը շրջափակվել է անվտանգության նկատառումներից ելնելով:

Կինը, որը Վաշինգտոնի կենտրոնում հնչած կրակոցների պատճառ է դարձել, գնդկահարվել է ոստիկանության կողմից, հայտնել է ոստիկանության պետ Քեթի Լանիրը՝ հավելելով, որ հրաձգությունն առնվազն երկու կողմից է եղել: Ըստ նրա, երկու ոստիկաններ տուժել են հետապնդման ժամանակ:

Ոստիկանապետը չի հայտնել, թե արդյոք կինը զինված է եղել: Նա հաստատել է, որ կնոջ հետ մոտավորապես 1 տարեկան երեխա է եղել: «Երեխան գտնվում է խնամակալության տակ»,-ասել է ոստիկանապետը:

Լանիրը նկարագրել է մեքենայի երթուղին՝ սկզբից այն բախվել է ոստիկանների հետ Սպիտակ տան շրջանում, ֆինանսների նախարարության շենքի մոտ, որտեղ, ենթադրաբար, փորձել է անցնել պատնեշը: Հետո ոստիկանները հետապնդել են ավտոմեքենան Փենսիլվանիա ավենյուով՝ դեպի Կոնգրեսի շենքը: Հետապնդումը շարունակվել է Կապիտոլիումի բլրի շուրջ, մինչև որ մեքենան բախվել է արգելապատնեշին: Կրակոցները հնչել են հետապնդման ողջ ընթացքում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Ավելի ուշ հայտնի է դարձել սպանված կնոջ անունը՝ դա 34-ամյա աֆրոամերիկացի Միրիամ Քերին է, ատամնաբույժը Սթեմֆորդից: Մենքենայում նրա հետ է եղել իր 1 տարեկան երեխան: Աղջիկը ֆիզիկապես չի տուժել: Սպանվածի մայրը հայտարարել է լրագրողներին, որ իր դուստրը տառապում էր հետծննդյան դեպրեսիայից:

Սեպտեմբերի 16-ին 13 մարդ սպանվեց ԱՄՆ ՌԾՈւ օբյեկտում: Հատուկ ծառայությունների աշխատակիցներն եկան այն եզրակացության, որ հանցագործը, որը ևս սպանվեց գործողության ժամանակ, միայնակ է գործել: Սպիտակ տնից մի քանի մղոն հեռավորության վրա հնչած կրակոցների զոհերն ամենաշատն էին 2012 թ. դեկտեմբերից ի վեր, երբ 26 մարդ սպանվեց «Սենդի Հուկ» տարրական դպրոցում: Ռազմական օբյեկտներում նման դեպք չէր եղել 2009 թվականից ի վեր, երբ Ֆորտ Հուդ բազայում 13 մարդ զոհվեց:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---