Խաչակրաց արշավանքը գլխիվայր. Հետևելով Բրեմենի ու Համբուրգի օրինակին՝ Ներքին Սաքսոնիան իսլամը ճանաչել է պաշտոնական կրոն 4 հոկտեմբերի 2013 - 12:35 AMT PanARMENIAN.Net - Հետևելով Բրեմենի ու Համբուրգի օրինակին՝ Ներքին Սաքսոնիան իսլամը ճանաչել է պաշտոնական կրոն: Տեղական իշխանությունների հանդիպման ժամանակ թուրք-մահմեդական միության տեղի բաժանմունքի նախագահ Յիլմազ Ղիլիչի և Գերմանիայի ալևիների միության անդամ Հուսեյն Մատի հետ յուրօրնակ համաձայնություն կնքվեց: Ըստ մահմեդական կազմակերպությունների ներկայացուցիչների, դա լավ հինք է ստեղծում կրոնական գործունեություն ծավալելու համար այնպիսի հաստատություններում, ինչպիսիք են բանտերը, հիվանդանոցներն ու դպրոցները, ինչպես նաև տեղում մահմեդական գերեզմանոցներ բացելու համար: Ավելի դյուրին կդառնան նաև մզկիթների կառուցման պայմանները: Բացի այդ երկու հիմնական մահմեդական տոները՝ Իդ ալ Ադհան ու Իդ ալ Ֆիթրը պաշտոնապես ոչ աշխատանքային օրեր կհայտարարվեն իսլամ դավանողների համար, հայտնում է SalamNews-ը՝ Islamnews-ի վրա հղումով: 2012 թվականի օգոստոսին Սոցիալ-ժողովրդավարական կուսակցության ղեկավարությունը, որը իշխում է Համբուրգում, կոնվենցիա ընդունեց, որով իսլամը ճանաչվում է որպես պաշտոնական կրոն և մահմեդականներին տրվում է կրոնական խմբի կարգավիճակ, ինչպես քրիստոնյաներին ու հուդայականներին: Համբուրգը Գերմանիայի ամենամեծ քաղաքներից մեկն է, այն Բերլինի և Բրեմենի նմանությամբ երկու ռեժիմով է գործում՝ քաղաքի և մարզի: Համբուրգի բնակչությունը մոտ 1,7 մլն է, որի մեծ մասը բողոքականներ են: Ըստ պաշտոնական վիճակագրության, մահմեդականների քանակն այդ ծովափնյա քաղաքում կազմում է 130 հազար՝ բնակչության մոտ 5 տոկոսը: Բրեմենը Համբուրգից հետո երկրորդ քաղաքը դարձավ, որը պաշտոնապես ճանաչեց մահմեդական տոները: «Ես ուրախ եմ, քանի որ իսլամն ու մահմեդականները մեր քաղաքի ու մեր կյանքի մասն են կազմում»,-ասել է Բրեմենի վարչական շրջանի քաղաքապետ Յենս Բերնսենը AFP-ին տված հարցազրույցում: Ստորագրելով փաստաթուղթը տոները ճանաչելու մասին տեղի մահմեդական համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ Բերնսենը նշել է, որ այդ փաստն արտացոլում է «միմյանց արժեքների փոխադարձ ճանաչումն ու հարգանքը»: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումներին Պապաիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները |