Էրդողանը դեռ չգիտի կհավակնի արդյոք Թուրքիայի նախագահի պաշտոնին

Էրդողանը դեռ չգիտի կհավակնի արդյոք Թուրքիայի նախագահի պաշտոնին

PanARMENIAN.Net - Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ դեռ չի կողմնորոշվել թեկնածությունը նախագահի պաշտոնում առաջադրելու հարցում, հայտնում է Anadolu գործակալությունը: «Այդ հարցի վերաբերյալ ես դեռ որոշում չեմ կայացրել: ԱԶԿ-ն իր համակարգն ունի, որը հիմնված է խորհրդատվությունների վրա: Ինչ նպատակ կդնի կուսակցությունը, այն էլ կաշխատեմ անել»,- ասել է նա:

Նախագահական ընտրությունները Թուրքիայում կայանալու են 2014 թվականին: Ըստ երկրի Սահմանադրության փոփոխությունների, նախագահն ընտրվելու է համընդհանուր, ուղիղ և գաղտնի քվեարկությամբ: Մինչև վերջերս, ըստ Սահմանադրության, որի հեղինակը Քեմալ Աթաթուրքն է, նախագահին ընտրում էր խորհրդարանը:

Ըստ ԱԶԿ կանոնադրության, Էրդողանն այլևս իրավունք չունի զբաղեցնելու վարչապետի պաշտոնը: Արևմտյան ԶԼՄ-ներում ժամանակ առ ժամանակ հաղորդագրություններ են հայտնվում, որ վարչապետը լուրջ հիվանդ է:

Արդարության և զարգացման կուսակցությունը պաշտոնավարում է 2002 թվականից:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---