Բաշար Ասադ. Իմ ապագա նախագահությունը կախված է Սիրիայի ժողովրդի կամքից

Բաշար Ասադ. Իմ ապագա նախագահությունը կախված է Սիրիայի ժողովրդի կամքից

PanARMENIAN.Net - Սիրիայի նախագահ Բաշար Ասադը դեռ չի որոշել մասնակցելու է արդյոք 2014 թվականին կայանալիք նախագահական ընտրություններին: Այդ մասին նա հայտարարել է Halq հեռուստաալիքին, հայտնում է SANA գործակալությունը: «Պատկերը պարզ կդառնա 4-5 ամսից: Ամեն ինչ կախված է Սիրիայի ժողովրդից. եթե սիրիացիները չեն ցանկանում տեսնել ինձ նախագահի պաշտոնում, ապա ես չեմ առաջադրվի այդ պաշտոնում»,-ասել է Ասադը:

Ասադը Սիրիայի նախագահն է 2000 թվականից, նա երկրորդ անգամ ընտրվել է այդ պաշտոնում 2007 թվականին: Մասնագիտությամբ նա ակնաբույժ է, ապրել և աշխատել է Լոնդոնում: Նրա հայրը՝ Հաֆեզ Ասադը, սկզբնական շրջանում պետության ղեկավարի դերում տեսել է իր ավագ որդուն Բասիլին, սակայն վերջինս զոհվեց 1994 թվականին ավտովթարից: Եղբոր մահից հետո Բաշար Ասադը վերադարձավ Սիրիա, ընդունվեց Հոմսի ռազմական ակադեմիա և 1995 թվականին որպես կապիտան արդեն ղեկավարում էր տանկային գումարտակը, հետո նա գլխավորեց Հանրապետական գվարդիան: 1999 թ. հունվարին նրան շնորհվեց գնդապետի կոչում:

1970 թվականից ի վեր Սիրիայի նախագահն էր նրա հայրը՝ Հաֆեզ Ասադը, որին կոչում էին «Դամասկոսի առյուծ»: Հաֆեզ Ասադի կառավարումը փաստացի բռնապետություն էր, սակայն, հարկ է նշել, որ նա առաջին անգամ կայունացրեց երկրի քաղաքական համակարգը մի շարք հեղաշրջումներից հետո:

Հաֆեզ Ասադի 30-ամյա կառավարման տարիներին ձգտել է սահմանափակել Իսրայելի ազդեցությունը տարածաշրջանում: Իսրայելը գրավեց Հոլանի բարձունքները, սակայն այդ կորստի համար յուրօրինակ «փոխհատուցում» հանդիսացավ Լիբանանի գրեթե լիակատար քաղաքական վերահսկողությունը, որը հաստատվեց այդ երկրում քաղաքացիական պատերազմի տարիներին: Վերջը դրվեց 2005 թվականին, երբ Սիրիան դուրս բերեց զորքերը Լիբանանից:

Հաֆեզ Ասադը մահացավ 2000 թվականի սրտի անբավարարությունից: Սիրիայում արդեն 2 տարի է քաղաքացիական պատերազմ է: Այդ ընթացքում, ՄԱԿ տվյալներով, ավելի քան 150 հազար մարդ զոհվել է, 2 մլն՝ դարձել փախստական, ևս 4 մլն՝ ներքին տեղահանված անձինք են:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---