29 մարտի 2006 - 20:04 AMT
Մ.Մաիլյան. ԱՄՆ հայերը պետք է ակտիվացնեն ԼՂՀ միջազգային ճանաչմանն ուղղավծ ջանքերը
ԱՄՆ հայ համայնքը պետք է ակտիվացնի ԼՂՀ միջազգային ճանաչմանն ուղղավծ ջանքերը: Այդ մասին հայտարարել է ԼՂՀ արտգործնախարար Միսիս Մաիլյանը Ամերիկայի Հայկական համագումարի Ազգային խորհրդաժողովի բացման արարողության ժամանակ: Մ.Մաիլյանը նաեւ կոչ է արել սփյուռքահայերին առավել ակտիվ մասնակցություն ունենալ ԼՂՀ պետականության ամրապնդմանն ու զարգացմանն ուղղավծ տարբեր միջոցառումներին եւ ծրագրերին: Մ.Մաիլյանը նաեւ ելույթ է ունեցել դասախոսությամբ Քոնեքտիկուտ նահանգի համալսարանում, որտեղ հանդիպել է Հասարակական գիտությունների դպրոցի դեկան Քեյ Դեւիդսոնի հետ, այցելել է Քոնեքտիկուտ նահանգի Ժողով եւ հանդիպել նահանգի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: