Այս շաբաթ առևտրային բանկերում մեծ է եղել դոլարային վարկերի պահաջարկը

Այս շաբաթ առևտրային բանկերում մեծ է եղել դոլարային վարկերի պահաջարկը

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 23-29-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 42.4 մլրդ դրամ, ինչն ավելի է նախորդ շաբաթվա ցուցանիշից 8,1 մլրդ դրամով: Ինչպես հայտնում է ԿԲ մամլո ծառայությունը, ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 59 մլն ԱՄՆ դոլար, ինչն ավելի է նախորդ շաբաթվա ցուցանիշից 26,3 մլն դոլարով:

Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 4-ը ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են.

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 97,534,176 ԱՄՆ դոլար 404.60 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 126,078,921 ԱՄՆ դոլար 405.81 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 15,000,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 405.66 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում իրականացվել է 2,720,799 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 405.70 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---