«Ռոստելեկոմ»-ը մինչ 2017 թ. մտադիր է 26 մլն դոլարի ներդրում կատարել Հայաստանում

«Ռոստելեկոմ»-ը մինչ 2017 թ. մտադիր է 26 մլն դոլարի ներդրում կատարել Հայաստանում

PanARMENIAN.Net - «Ռոստելեկոմ» ընկերությունը սկսում է հեռահաղորդակցության ծառայություններ մատուցել Հայաստանում սեփական ապրանքանիշի ներքո: ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ընկերությունը հանդիսանում է «Ռոստելեկոմ» դուստր ձեռնարկությունը, այն բանից հետո, երբ 2012թ.-ի փետրվարի սկզբին մասնավոր ներդրողներից ձեռք բերվեցին հայաստանյան օպերատորի սեփականատեր հանդիսացող ընկերության 75% - 1 բաժնետոմսերը 22,5 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ:

Ընկերության կորպորատիվ հաճախորդների ցանկում են խոշորագույն ձեռնարկություններ ու բանկեր, ՀՀ կառավարությունը և պետական մարմինները, հեռահաղորդակցության ընկերությունները և միջազգային կազմակերպությունները

Հանդիսանալով հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորներից մեկը՝ ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ-ն սկսում է մատուցել ֆիքսված հեռախոսակապի, ինտերնետ հասանելիության, շուտով նաև ինտերակտիվ հեռուստատեսության ծառայություններ ֆիզիկական անձանց համար: ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ընկերության ցանցն ամբողջությամբ հիմնված է օպտիկա-մանրաթելային մալուխի վրա՝ ծածկելով ՀՀ տարածքի 80%-ն ու տարածվելով ավելի քան 2500 կմ: Այն միացված է տարածաշրջանի հիմնական մագիստրալային ցանցերի և տրաֆիկի փոխանակման խոշորագույն հանգույցների, ինչպես նաև Իրանի և Վրաստանի հետ միջազգային կապուղիների միջոցով:

2012թ.-ին ընկերության կողմից ներդրումներ իրականացվեցին ցանցի զարգացման ուղղությամբ հաջողությամբ գործարկելով «օպտիկան յուրաքանչյուր բնակարանում» տեխնոլոգիան 11 քաղաքներում, իսկ դեկտեմբեր ամսից վաճառքներ իրականացվում են արդեն ՀՀ երեք քաղաքներում: Ընկերությունն առաջիկայում պլանավորում է ընդլայնել գործունեությունը մանրածախ ծառայությունների մատուցման ուղղությամբ 2013-2014թթ. ընթացքում՝ ընդգրկելով ՀՀ բոլոր քաղաքները, այդ թվում նաև մայրաքաղաք Երևանը:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպման ավարտին ընկերության նախագահ Սերգեյ Կալուգինը հայտնեց, որ ընկերությունը մինչ 2017 թ. մտադիր է 26 մլն դոլարի ներդրում կատարել Հայաստանում: Կալուգինը գոհունակություն է հայտնել կապի ոլորտում հայաստանյան ենթակառուցվածքների զարգացման առումով և ներկայացրել է «Ռոստելեկոմի» ներդրումային ծրագրերը: Նա նշել է, որ իր ընկերությունը ծառայություններ կառաջարկի ՀՀ տարբեր քաղաքներում: Կողմերը քննարկել են նաև ընկերության հնարավոր մասնակցությունը Հայաստանում ստեղծվող վենչուրային հիմնադրամին և գործող ազատ տնտեսական գոտուն:

Իր հերթին Հայաստանի ղեկավարությունն, ի դեմս նախագահի և վարչապետի, իր պատրաստակամությունն է հայտնել աջակցելու «Ռոստելեկոմի» ծրագրերի իրականացմանը:

Ավելին, նախօրեին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն ու «Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն վեցերորդ միջազհային ԱրմԹեք համաժողովի շրջանակներում համագուծակցության մասին հուշագիր են ստորագրել, որի համաձայն ընկերությունը Մուլտիմեդիայի կենտրոն կբացի Գյումրու տեխնոպարկում: Փաստաթուղթը ստորագրել են ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ-ի տնօրեն Հայկ Ֆարմազյանն ու ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը՝ վարչապետի և «Ռոստելեկոմի» նախագահի ներկայությամբ:

ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվում է Գյումրու տեխնոպարկի ծրագիրը, որը կնպաստի Գյումրի քաղաքի բարգավաճմանը` վերածելով այն ՏՏ զարգացած ենթակառուցվածքներով հագեցած տեխնոլոգիական գոտու: Տեխնոպարկի տարածքում արդեն իսկ գործում են «Նեյշնլ Ինստրումենթս» մեխանիկայի և էլեկտրոնիկայի ոլորտների ուսումնական և գիտահետազոտական լաբորատորիաները, «Դ-Լինք» ցանցային տեխնոլոգիաների համաշխարհային առաջատար ընկերության հետ համատեղ ստեղծված` տարածաշրջանում դեռևս միակ հետազոտական կենտրոնը, «Եռաչափ մոդելավորողների միությունը»: 2012 թ. ապրիլի 29-ին սկսվեց Տեխնոլոգիական կենտրոնի կառուցումը, որի շինարարության համար նախատեսվում է հատկացնել 4,5 մլն դոլար պետբյուջեից:

«Ռոստելեկոմ» (www.rostelecom.ru) ընկերությունը ռուսաստանյան հեռահաղորդակցության ոլորտի խոշորագույն և դինամիկ զարգացող ընկերությունների խումբ է, որը ծառայություններ է մատուցում ոլորտի բոլոր սեգմենտներում երկրի ողջ տարածքով:

Ընկերությունը առաջատար է ինտերնետի հասնալիության և վճարովի հեռուստատեսության ծառայություններիռուսաստանյան շուկայում. Ինտերնետ հասանելիության ծառայություից օգտվողների թիվը գերազանցում է 9 մլն-ը, իսկ վճարովի հեռուստատեսությանը՝ ավելի քան 6 մլն-ը:

«Ռոստելեկոմ» ընկերությունը հանդիսանում է բջջային կապի օպերատոր, որն ակտիվ զարգացնում է նոր սերնդի անլար ցանցերը: Ներկայումս բջջային աբոնենտների թիվը կազմում է ավելի քան 13 մլն մարդ:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---