Shutdown-ը կասեցրել է ԱՄՆ ու ԵՄ բանակցությունները. Բրյուսել մեկնելու համար փող չկա

Shutdown-ը կասեցրել է ԱՄՆ ու ԵՄ բանակցությունները. Բրյուսել մեկնելու համար փող չկա

PanARMENIAN.Net - ԱՄՆ և Եվրամիության միջև ազատ առևտրի մասին բանակցություններն ընդհատվել են ԱՄՆ-ում բյուջետային ճգնաժամի պատճառով: Հաջորդ շաբաթ մի խումբ ամերիկացի փորձագետներ ու պաշտոնյաներ պետք է մեկնեին Բրյուսել՝ ազատ առևտրի մասին պայմանագրի քննարկումը շարունակելու համար, սակայն նախօրեին Վաշինգտոնում հայտարարեցին, որ այս իրավիճակում փորձագետները չեն կարող լիարժեք կազմով մեկնել Բրյուսել, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Իր հերթին, Ջոն Քերին հայտարարել է, որ ԱՄՆ դիրքը գլոբալ մասշտաբով կարող է թուլանալ, եթե Վաշինգտոնում բյուջետային միջոցների պակասի ճգնաժամը շարունակվի, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Եթե դա շարունակվի կամ կրկնվի, մարդիկ կսկսեն հարց տալ, թե արդյոք ԱՄՆ-ն մտադիր է ճիշտ ուղղություն վերցնել կամ ունա՞կ է դրան: Դեռևս դա այդպես չէ, և չեմ կարծում, թե այդպես կլինի»,- ասել է Քերին լրագրողներին Բալիում:

Պետքարտուղարը նշել է, որ այսպես կոչված ֆինանսական Shutdown-ն ԱՄՆ-ում, որն արդեն 5 օր է՝ շարունակվում է, «կարճաժամկետ երևույթ է»:

17 տարում ԱՄՆ դաշնային կառավարության գործունեության մասնակի դադարեցման պատճառը բյուջետային ֆինանսավորման դադարեցումն է նոր ֆինանսական տարում, որը սկսվել է հոկտեմբերի 1-ին: Բյուջեի մասին վեճերը Սպիտակ տան ու Կոնգրեսի միջև փակուղի են մտել, հիմնականում երկրում բուժծառայության նոր համակարգի շուրջ տարաձայնությունների պատճառով:

Պետծառայությունների shutdown-ը (անջատումը) սկսվել է հոկտեմբերի լույս 1-ի գիշերը: Տարաձայնությունների կարգավորման վերջնաժամկետը հոկտեմբերի 17-ն է, երբ ԱՄՆ պետպարտքը կհասնի Կոնգրեսի հաստատած վերին շեմին: Եթե այդ վերին շեմը չավելացվի, ԱՄՆ կառավարությունը չի կարողանա վճարել պարտքերը և ստիպված կլինի սնանկ հայտարարել իրեն:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---