ԵՄ-ն հայց կներկայացնի «Գազպրոմի» դեմ գազի գների ուռճացման վերաբերյալ

ԵՄ-ն հայց կներկայացնի «Գազպրոմի» դեմ գազի գների ուռճացման վերաբերյալ

PanARMENIAN.Net - ԵՄ գործադիր կոլեգիան ձեռնամուխ է եղել «Գազպրոմ» ԲԲԸ-ի դեմ պաշտոնական հայց կազմելուն: Այդ մասին Վիլնյուսում կայացած խորհրդաժողովում, նվիրված Մրցակցության եվրոպական օրվան, հայտարարել է մրցակցության հարցերով եվրահանձնակատար Խոակիմ Ալմունիան:

Ալմունիան կանխատեսումներ չարեց այս գործընթացի ժամկետի մասին, որը կսկսվի Բրյուսելի և Մոսկվայի միջև Արևելյան գործընկերության գագաթաժողովի հետ կապված տարաձայնությունների ֆոնի վրա: Այդ հանդիպմանը պետք է ստորագրվեն ԵՄ և Ուկրաինայի միջև Ասոցացման և Ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրերը: Նմանատիպ փաստաթղթեր կնախաստորագրվեն նաև Մոլդովայի ու Վրաստանի հետ: ԵՄ-ն մեղադրում է Մոսկվային հետխորհրդային երկրների վրա ճնշումներ գործադրելու մեջ, որոնց ինտեգրումը եվրոպական տարածքին կարող է թուլացնել նրանց կապը Ռուսաստանի հետ: Վերջին պահին Ռուսաստանի հետ Մաքսային միությանն անդամակցելու մտադրության մասին հայտարարեց Հայաստանը: «Ժամանակավրեպ կլիներ կանխորոշել հետագա քայլերը ԵՄ երկրներում «Գազպրոմի» գործունեության շրջանակներում, այժմ մենք հայցի ձևակերպման փուլում ենք»,-ասել է եվրահանձնակատարը: Նա հաստատել է, որ քննությունը ներառում է «Գազպրոմի» գործունեությունը Բուլղարիայում, Չեխիայում, Էստոնիայում, Հունգարիայում, Լատվիայում, Լիտվայում և Լեհաստանում», գրում է «Նովայա գազետան»:

Լիտվայի կառավարությունը հայտնել է, որ Եվրահանձնաժողովը հայցի ձևակերպումը կավարտի 2014 թ. գարնանը: Լիտվան, որ այս կիսամյակում նախագահում է ԵՄ-ում, մեղադրել է «Գազպրոմին» ի վնաս Արևելյան Եվրոպայի երկրներին գները մանիպուլացիայի ենթարկելու մեջ: Նա առաջնային է համարել ԵՄ քաղաքականությունն էներգետիկայի ոլորտում կառույցում իր նախագահության ժամանակ:

«Գազպրոմին»-ին մեղադրում են շուկայում իր գերակա դիրքը չարաշահելու, արհեստականորեն բարձր գներ սահմանելու ու էներգետիկ աղբյուրների ու երթուղիների դիվերսիֆիկացմանը խոչընդոտելու մեջ: Լիտվան պնդում է, որ ստիպված է 35 տոկոսով ավելի վճարել գազի դիմաց, քան Գերմանիան:

Ըստ ԵՄ կանոնների, «Գազպրոմին», որի շրջանառությունը նախորդ տարի կազմել է 4,76 տրլն ռուբլի կամ 109 մլրդ եվրո, այդ գումարի 10 տոկոսի չափով տուգանք է սպառնում: Մինչ օրս ամենամեծ տուգանքը վճարել է ամերիկյան Intel կորպորացիան՝ 1,1 մլրդ եվրո:

Հայ-ռուսական «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությունը ստեղծված է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության, Գազպրոմ բաց բաժնետիրական ընկերության և «Իտերա» միջազգային էներգետիկական կորպորացիայի կողմից: Ընկերությունը ստեղծված է 50 տարի ժամկետով:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշեց` գազի սակագինը կբարձրանա հուլիսի 7-ից։ Հանձնաժողովը հունիսի 7-ին, քննարկելով «ՀայՌուսգազարդի» մայիսի 14-ի դիմումը՝ վերանայել վեջնական սպառողների համար գազի սակագինը, որոշեց բնակչության համար 1 խմ գազի սակագինը բարձրացնել 18%-ով` մինչև Դ156, իսկ խոշոր գազասպառողների համար 14%-ով` մինչև մինչև $276,98՝ 1000 խմ հաշվով։ ՀԾԿՀ-ն, հաշվարկելով վերջնական սպառողների համար գազի սակագինը, հիմք է ընդունել վարչապետ Տիգրան Սարգսյանի պաշտոնական նամակը, ըստ որի` կառավարությունը սուբսիդավորելու է «ՀայՌուսգազարդի» կողմից սահմանին ձեռքբերվող գազի $270/1000 խմ գնի 30%-ը։ Այսինքն վերջնական սպառողների համար սակագին հաշվարկելիս հիմք է ընդունել $189/1000 խմ գազի գինը ներկայիս $180-ի փոխարեն։ Հունիսի 17-ին քննարկվել է նաև «Գազպրոմի» մասնաբաժինը «ՀայՌուսգազարդի» ներկայիս 80 տոկոսից 100 տոկոսի հասցնելու հարցը:

Օգոստոսի 29-ին էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը հայտարարեց, որ բանակցությունները Հայաստանի ու Ռուսաստանի միջև գազի սակագնի սուբսիդավորման մասին ավարտավծ են: Մանրամասները նա չի բացահայտել, սակայն, նշել է, որ «Հայաստանը հաստատ դրամական միջոցներ կստանա»:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---