29 մարտի 2006 - 20:39 AMT
Վիկտոր Չերկեսով. Լեռնային Ղարաբաղում թմրանյութերի շրջանառության վերաբերյալ ոչ մի փաստ չկա
ՌԴ թմրանյութերի շրջանառության վերահսկողության դաշնային ծառայության տնօրեն Վիկտոր Չերկասովը հայտարարել է լրագրողներին, որ Լեռնային Ղարաբաղում թմրանյութերի շրջանառության վերաբերյալ ոչ մի փաստ չկա: «Ես, որպես ՌԴ թմրանյութերի շրջանառության վերահսկողության դաշնային ծառայության տնօրեն եւ ՀԱՊԿ համակարգող խորհրդի նախագահ կարող եմ ասել, որ փաստացի հաստատված փաստեր Լեռնային Ղարաբաղում, կամ նրա տարածքով դեպի Ռուսաստանի Դաշնություն թմրանյութերի տեղափոխման մասին չկան»,-ասել է Վ.Չերկեսովը: Հայաստանի ոստիկանության պետ Հայկ Հարությունյանի խոսքերով, Լեռնային Ղարաբաղից թմրանյութերի շրջանառման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Լեռնային Ղարաբաղի ողջ տարածքը վերահսկվում է իրվապահ մարմինների կողմից մեր հետ սերտ համագործակցությամբ»,-նշել է Հարությունյանը, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»: