Քիմիական զենքը Սիրիայում ոչնչացվում է, իսկ պատերազմը՝ շարունակվում

Քիմիական զենքը Սիրիայում ոչնչացվում է, իսկ պատերազմը՝ շարունակվում

PanARMENIAN.Net - Սիրիացի ապստամբները սկսել են երկու ռազմավարական ռազմակայանների գրոհը երկրի հյուսիս-արևմուտքում: Ըստ Լոնդոնում տեղակայված Մարդու իրավունքների դիտարկման կենտրոնի, երկուշաբթի Համիդիա քաղաքի մոտ Իդլիբ գավառում և Հալեպի հարևանությամբ 14 մարդ է զոհվել:

Համիդիա քաղաքի մոտ ապստամբներին հաջողվել է գերեվարել սպայի և երեք զինվորների, նրանք չորս մարդ են կորցրել: Զորքերին հաջողվել է վերսկսել ավտոմոբիլային հաղորդակցությունը Հալեպը մայրաքաղաքի հետ կապող մայրուղում: Օգոստոսից ի վեր այդ կարևոր մայրուղին ապստամբները փակել են:

Անկախ Ռուսաստանի մտադրություններից, ԱՄՆ-ն ու մյուս պետությունները մտադիր են արդեն նոյեմբերին խորհրդաժողով գումարել, սիրիացի ապստամբները հայտարարում են, որ պայքարելու են մինչև վերջ:

Ընդդիմադիր Սիրիայի ազգային կոլիացիայի ներկայացուցիչը հայտարարել է, որ «Ժնև-2»-ի հաջող անցկացման համար հարակվոր է, որ խորհրդաժողովին մասնակցեն «երաշխավոր երկրների»՝ Սաուդյան Արաբիայի, Քաթարի, Թուրքիայի, Հորդանանի ներկայացուցիչները: Քանի դեռ նախապատրաստվում է խորհրդաժողովը, ՄԱԿ ու Քիմիական զենքի արգելման կազմակերպությունն աշխատում են Դամասկոսում: Երկուշաբթի ԱՄՆ-ն ու միջազգային հանրության մյուս ներկայացուցիչներն ողջունեցին սիրիական ռեժիմի ջանքերն, ուղղված թունավոր նյութերի պաշարների վերացմանը, հայտնում է euronews-ը:

Մոսկվան առաջարկել էր Դամասկոսին քիմիական զենքի հանդեպ միջազգային հսկողություն սահմանել, ինչին Սիրիան արդեն համաձայնվել է: Սեպտեմբերի 10-ին Սիրիայի ԱԳ նախարար Վալիդ Մուալլեմը ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նառիշկինի հետ հանդիպմանը հայտարարել էր, որ քիմիական զենքը միջազգային հսկողությանը հանձնելու վերաբերյալ Ռուսաստանի առաջարկը հավանության է արժանացել պաշտոնական Դամասկոսի կողմից: Մինչ այդ Սիրիական ընդդիմության ազգային կոալիցիան ռուսական առաջարկն անընդունելի քաղաքական քայլ էր համարել: ԱՄՆ-ն Ասադին մեղադրում է օգոստոսի 21-ին Դամասկոսի արվարձանում քիմիական հարձակման մեջ, որի հետևանքով ավելի քան 1400 մարդ զոհվեց: Սիրիական իշխանությունները կտրականապես հերքում են քիմիական զենքի կիրառումն ու հարձակման մեջ մեղադրում են ապստամբներին: ՄԱԿ ԱԽ-ն միաձայն հավանություն է տվել Սիրիայում քիմիական զենքի ոչնչացման վերաբերյալ բանաձևին: Բանաձևը բացառում է ուժի կիրառումը Սիրիայում և ընդհանրապես 7-րդ հոդվածի ցանկացած կիրառում: ՄԱԿ ԱԽ նիստին մասնակցել է նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

ՄԱԿ կանոնադրության 7-րդ հոդվածը կոչվում է «Գործողությունները խաղաղության սպառնալիքի, խաղաղության խախտման և ագրեսիայի ակտերի դեպքում», որով նախատեսվում է պատժամիջոցների կիրառում ԱԽ որոշմամբ, ինչպես նաև զինված ուժերի կիրառում «միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման կամ վերականգնման համար»:

ՄԱԿ մամլո ծառայությունը հայտնեց, որ հոկտեմբերի 6-ին սիրիացիները ոչնչացրեցին քիմիական զենքի արսենալի մի մասը, ասվում է նաև, որ գործընթացւ կշարունակվի առաջիկա օրերին:

Սիրիայում արդեն երկու տարուց ավելի է շարունակվում են կառավարական ուժերի բախումները զինված ընդդիմության հետ: Ըստ ՄԱԿ տվյալների, Սիրիայում հակամարտության զոհերի ընդհանուր թիվը հասնում է 150 հազարի: Սիրիական իշխանությունները հայտարարում են, որ իրենց դիմակայում են լավ զինված գրոհայիններ:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---