Նիդերլանդներում ռուս դիվանագետին ծեծել են ու առանց բացատրության ամբողջ գիշեր պահել ոստիկանությունում

Նիդերլանդներում ռուս դիվանագետին ծեծել են ու առանց բացատրության ամբողջ գիշեր պահել ոստիկանությունում

PanARMENIAN.Net - Նիդերլանդների ոստիկանության աշխատակիցները Հաագայում ներխուժել են ՌԴ դեսպանատան դեսպանորդ խորհրդական Դմիտի Բորոդինի բնակարան, ծեծի են ենթարկել նրան ու տարել ոստիկանություն:

Այդ մասին հայտնում է Vesti.ru-ն, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչի վրա հղումով:

«Ներխուժել են զինված մարդիկ և միանգամայն մտածածին պատրվակով ՝ երեխաների հետ իբր վատ վարվելու համար, նրանց իսկ աչքերի առջև դաժան ծեծի են ենթարկել դիվանագետին: Հայտնի է, որ դիվանագետի բնակարանն անձեռնմխելի է համարվում: Ձեռնաշղթաներով դիվանագետին տարել են ոստիկանության բաժանմունք, որտեղ էլ պահել են նրան ամբողջ գիշեր: Դրանից հետո նա ազատ է արձակվել առանց ներողության ու բացատրությունների»,-հայտարարել է նա:

ՌԴ ԱԳՆ-ն Նիդերլանդներին խիստ նոտա է հղել՝ Հաագայում ՌԴ դեսպանության աշխատակցին ծեծի ենթարկելու փաստով, հայտնում է «Ինտերֆաքսը»:

Նախարարության ներկայացուցիչը վրդովվել է, որ դիվանագետին ձեռնաշղթաներով ամբողջ գիշեր պահել են ոստիկանությունում:

Photo: www.rusembassy.nl
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---