Բողոքող բրազիլացի ուսուցիչները որոշել են ինքնուրույն բարձրացնել աշխատավարձը՝ կողոպտելով բանկերը (վիդեո)

Բողոքող բրազիլացի ուսուցիչները որոշել են ինքնուրույն բարձրացնել աշխատավարձը՝ կողոպտելով բանկերը

PanARMENIAN.Net - Բրազիլացի ուսուցիչների բողոքի ակցիան կրկին վերածվել է զանգվածային անկարգությունների և բախումների ոստիկանության հետ: Ցուցարարներին հանդարտեցնելու համար ոստիկանները նույնիսկ արցունքաբեր գազ են օգտագործել: Ինչպես հայտնում է «Ինտերֆաքսը», ուսուցիչները պահանջում են բարձրացնել աշխատավարձերը: Բողոքի ակցիային Ռիո դը Ժանեյրոյում մասնակցել է մոտ 10 հազար մարդ: Սկզբից ցույցը խաղաղ է եղել, հետո մթնշաղին մասնակիցներից ոմանք սկսել են ագրեսիվ պահել իրենց: Երբ ոստիկանության բաժանմունքի ուղղությամբ պայթուցիկով շշեր նետվեցին, ի պատասխան ոստիկանությունը ստիպված եղավ արցունքաբեր գազ կիրառել:

Սան Պաուլուում նմանատիպ ակցիան ավարտվեց ոստիկանության հետ բախումով: Ցուցարարները, քողարկելով դեմքերը, բանկերի մի քանի բաժանմունքներ են կողոպտել:

Հոկտեմբերի 2-ին Բրազիլիայի ուսուցիչները գրեթե ջախջախեցին Ռիո դը Ժանեյրոն: Ամեն ինչ սկսվեց խաղաղ ցույցից, որի մասնակիցները պահանջում էին բարձրացնել աշխատավարձերն ու բարելավել աշխատանքի պայմանները:

Սակայն շուտով ամբոխի տրամադրությունը փոխվեց՝ առաջին պլան դուրս եկան ագրեսիվ տրամադրված ակտիվիստները: Ցուցարարները սկսեցին ջարդել ցուցափեղկերը, կանգառներն ու բանկոմատները, հրկիզել այն ամենն, ինչ այրվում է: Ոստիկանությունը երկար ժամանակ չէր կարողանում իրավիճակը վերահսկել: Հանդարտեցնել ցուցարարներին հաջողվեց միայն արցունքաբեր գազի միջոցով: Բախումներից տուժել է առնվազն 15 մարդ:

Ուսուցիչներն արդեն երկրորդ ամիսն է գործադուլ են անում՝ նրանք պահանջում են բարձրացնել աշխատավարձերն ու բարելավել աշխատանքի պայմանները: Ինչպես ասում են իրենք ուսուցիչները, պաշտոնյաներն առաջարկում են զգալիորեն քիչ պահանջվածից, ուստի ցուցարարները որոշել են ուշադրություն գրավել և գրոհել շենքը:

2013 թվականի ամռանը Բրազիլիայում իրենց իրավունքներն էին պաշտպանում 2,5 մլն մարդ: Բրզաիլիայի կառավարությունը կատարեց նրանց գրեթե բոլոր պահանջները, օրինակ, չեղյալ հայտարարեց ուղեվարձի թանկացումը, ինչն էլ սկիզբ էր հանդիսացել բողոքի զանգվածային ակցիաների համար:

Photo: blogspot.com
Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---