Անտոնիուս Բրուք. ՄԱԿ-ը չի միջամտում ղարաբաղյան գործընթացին, ուղղակի սպասում է իր ժամին

Անտոնիուս Բրուք. ՄԱԿ-ը չի միջամտում ղարաբաղյան գործընթացին, ուղղակի սպասում է իր ժամին

PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիները որոնելու համար ստեղծվել է ԵԱՀԿ Մինսկի խումբը, հայտարարել է Ադրբեջանում ՄԱԿ ներկայացուցիչ, համակարգող Անտոնիուս Բրուքը: «Մինչ օրս դա ակնկալվող արդյունքը չի տվել: ՄԱԿ-ը հուսով է, որ հարցի հանգուցալուծումը շուտով կգտնվի, և բնականաբար, համանախագահները կհասնեն նրան, որ կողմերը գան համաձայնության: Ես նման մանդատ չունեմ, որպեսզի ինքս ինչ-որ բան անեմ, սակայն, հուսով եմ, որ երկրները կգան ընդհանուր հայտարարի հանուն խաղաղության: Վաստահ եմ, որ այդ հակամարտությունը ցանկալի չէ ոչ կողմերի, ոչ համանախագահների համար: 20 տարի առաջ շատ քաղաքացիներ լքեցին իրենց տները և հարկադիր վտարանդի դարձան: Շատ մարդիկ են տառապում հակամարտությունից: ՄԱԿ-ը միշտ մարդասիրական օգնություն է ցուցաբերում, և հենց որ համաձայնություն ձեռք բերվի, կազմակերպությունն օգնության ծրագրեր կսկսի կողմերի հետ: Բայց ես կասեի, որ գլխավորը մարդկանց կյանքի բարելավումն է, հաշտեցման ու փոխըմբռնման համար պայմանների ստեղծումը: Հուսով եմ, որ լուծումը կգտնվի մոտ ժամանակներում»,-ասել է Բրուքը, հայտնում է «ԱՊԱ» գործակալությունը:

Photo:samsar.az
Հղումներ թեմայով.
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

ԵԱՀԿ Մինսկի խումբ

Մինսկում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ միջազգային համաժողով հրավիրելու մասին որոշումն ընդունվեց 1992թ. մարտի 24-ին ԵԱՀԿ անդամ երկրների Նախարարների Խորհրդի արտակարգ նիստի ժամանակ: Մինսկի համաժողովի պատրաստման գործընթացի մեջ ներգրավված երկրները` Բուլղարիան, Գերմանիան, Իտալիան, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Թուրքիան, Ֆրանսիան, Չեխոսլովակիան, Շվեդիան, կազմեցին Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ զինված հակամարտության կարգավորման Մինսկի շփման խումբը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի հիմնական նպատակը ղարաբաղյան հակամարտության լուծումն է, նրա դիտորդները հետեւում են հակամարտող կողմերի միջեւ զինադադարի պահպանմանը: 1993-ին Մինսկի խումբը հակամարտության կարգավորման ծրագիր առաջարկեց («Ճշգրտված գրաֆիկ»), սակայն ոչ Հայաստանը, ոչ էլ Ադրբեջանը չընդունեցին այդ դրույթները: 1994-ին երկու կողմերը Ռուսաստանի միջնորդությամբ պայմանավորվեցին հրադադարի մասին ոչ պաշտոնական համաձայնություն պահպանել, որը գործում է մինչ օրս: ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն են Ռուսաստանը, Ֆրանսիան եւ ԱՄՆ-ն:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---