Վլադիմիր Պուտինը դեմ է մուտքի արտոնագրերին ԱՊՀ երկրների համար

Վլադիմիր Պուտինը դեմ է մուտքի արտոնագրերին ԱՊՀ երկրների համար

PanARMENIAN.Net - Մուտքի արտոնագրերի ռեժիմը միայն կվանի ԱՊՀ մեր գործընկերներին, ոչ թե կմերձեցնի, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ անդրադառնալով միգրացիայի հարցերին:

«Մուտքի արտոնագրերի ռեժիմը ԱՊՀ շրջանակներում կնշանակի, որ մենք վանում ենք նախկին խորհրդային հանրապետություններին: Մենք պետք է ոչ թե վանենք, այլ մերձենանք: Մենք դա պետք է անենք ավելի քաղաքակիրթ ձևով, աշխատանքը այնպես կառուցենք, որ դա չնյարդայնացնի տեղաբնակներին, այլ դրական արձագանք ստանա»,-ասել է Պուտինը՝ պատասխանելով լրագրողների հարցերին:

«Մեր աշխատաշուկան աշխատուժի կարիք ունի, որոնք տեղաբնակները չեն լրացնում, ուստի մենք պետք է ուշադիր լինենք, մասնագիտորեն մոտենանք այդ հարցին, հասկանանք, թե որ աշխատատեղերն են ընդունելի միգրանտների համար»,-ասել է նա: Երկրորդն, ըստ ՌԴ նախագահի, այն է, որ ներգաղթյալները պետք է հասկանան, որ իրենք պետք է տիրապետեն ռուսերեն լեզվին, ծանոթ լինեն ռուս մշակույթին ու հարգեն ՌԴ օրենքներն ու ավանդույթները: «Իրավապահները պետք է համապատասխան կերպով արձագանքեն, և այստեղ կարևորվում է հասարակության հսկողությունը իրավապահ մարմինների հանդեպ՝ կոռուպցիոն ռիսկերի նվազեցման համար»,-ասել է Պուտինը:

«Ինչ վերաբերում է Սիբիրին ու Հեռավոր Արևելքին, ապա բռնի կերպով ոչ ոք այնտեղ չի ուղարկվի, լինեն դա մեր քաղաքացիները, թե ՌԴ-ում ապրել ցանկացող ներգաղթյալները՝ այնտեղ պետք է ստեղծել բարենպաստ սոցիալական և տնտեսական պայմաններ»,-ասել է Պուտինը: Դա կլինի այդ տարածքների զարգացման հիմնական հաջողության գրավականը»,-ասել է նախագահը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Ըստ ՄԱԿ տնտեսական ու սոցիալական հարցերի դեպարտամենտի սեպտեմբերյան զեկույցի, Ռուսաստանն աշխարհում երկրորդ տեղն է գրավում ԱՄՆ-ից հետո ներգաղթյալների թվով: Փորձագետները հաշվել են 11 մլն ներգաղթյալների (ԱՄՆ-ում 45,8 մլն): Դաշնային միգրացիոն ծառայությունը համաձայն է գնահատականին: Ըստ գերատեսչության, երկրում 11,2 մլն ներգաղթյալ կա, որի թվում են ՌԴ տարածքում գտնվող բոլոր օտարերկրացի քաղաքացիները:

Ըստ Դաշնային միգրացոին ծառայության, միգրանտների 40 տոկոսը Ռուսաստան է ժամանել ոչ աշխատանքի համար, իսկ 30 տոկոսը ժամկետից ավելին է երկրում: Մեծ մասը Միջին Ասիայի երկրնեից է: 11,2 մլն ներքաղթյալներից 23 տոկոսն Ուզբեկստանից է, 10 տոկոսը՝ Տաջիկստանից: Ապօրինի ներգաղթյալների թիվը Ռուսաստանում 3-5 մլն է: Ընդհանուր առմամբ վերջին տարիներին ներգաղթյալների հոսքն աճել է 37 տոկոսով:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---