Թուրքիայում թույլ են տվել հիջաբ կրել պետական հաստատություններում 8 հոկտեմբերի 2013 - 16:34 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայում չեղյալ է հայտարարվել գրեթե 90 տարի գործող պետական հաստատություններում հիջաբ կրելու արգելքը: Նշվում է, որ որոշումը չի տարածվում բանակի ու դատարանների վրա: Որոշումը հրապարակվել է Թուրքիայի կառավարության պաշտոնական տեղեկագրում: «Կանոնը, որը վերաբերում էր հագուստի ընտրությանն ու կենսակերպին, և հանդիսանում էր անհավասարության, խտրականության ու անարդարության աղբյուր մեր հանրության շրջանում, այժմ անցավ պատմության գիրկը»,-իր Twitter-ում գրել է երկրի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը, հայտնում է Anadolu գործակալությունը: Անցած շաբաթ վարչապետ Էրդողանը ներկայացրեց հասարակության ժողովրդավարացմանն ուղղված միջոցները, որոնք, ըստ նրա, կնպաստեն կայունությանը Թուրքիայում: Էրդողանը հայտարարել է, որ կխստացվեն պատիժներն այն հանցագործությունների համար, որոնք կատարվում են ազգային, կրոնական, սեքսուալ կողմնորոշման, քաղաքական համոզմունքների, հաշմանդամության, աշխարհայացքի հողի վրա: Նա հայտարարեց, որ կստեղծվի Խտրականության և այլատյացության դեմ պայքարի խորհուրդ: Կթույլատրվի մահմեդական գլխաշորի կրումը պետական հաստատություններում: Հիջաբ կրելու արգելքը սահմանվել էր 1925 թվականին՝ օրենքների փաթեթով, որով արգելվեցին ամեն տիպի կրոնական խորհրդանիշները պետական հաստատություններում: Photo:mylitta.ru Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |