Ձվի գինը բարձրացել է կերի համաշխարհային գների աճի և ածան հավերի գլխաքանակի նվազման պատճառով

Ձվի գինը բարձրացել է կերի համաշխարհային գների աճի և ածան հավերի գլխաքանակի նվազման պատճառով

PanARMENIAN.Net - Հայաստանի ձվի գների աճի պատճառը կերի համաշխարհային գների բարձրացման հետևանքով ինքնարժեքի բարձրացումն է: Հայաստանի թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանն այսօր մամուլի ասուլիսին ասել է, որ, մասնավորապես, եգիպտացորենի գներն աճել են 82 %-ով, սոյայի գինը՝ 62 %-ով: Բացի այդ, հանրապետությունում նկատվում է ածան հավերի թվաքանակի նվազում:

Հարցին լուծում տալու նպատակով, ըստ Ստեփանյանի, վերջերս Հայաստան է ներկրվել մոտ 180 հազար ածան հավ: Սակայն, ըստ մասնագետի, դա բավարար չէ, քանի որ հարկավոր է ներկրել ևս 80 հազարը՝ առաջիկա ամիսներին գլխաքանակը լիովին թարմացնելու համար, ինչը թույլ կտա խուսափել գնաճից:

2013թ. սեպտեմբերին 2012թ. սեպտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է ձվի` 38.6%, իսկ 2013թ. օգոստոսի համեմատ` 9.4% գնաճ, հայտնում է Ազգային վիճակագրական ծառայությունը: Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում արձանագրվել է ձվի 7.6-19.1% գնաճ: Մայրաքաղաքում ձվի գինն աճել է 7.8%-ով:

Օգոստոսին արտադրվել է 45,7 մլն հատ ձու, ինչը 3,6 %-ով քիչ է, քան 2012 թվականի օգոստոսին: Օգոստոսի 1-ին ձվի գինը միջինը եղել է 72 դրամ՝ նախորդ տարվա օգոստոսի 54 դրամի դիմաց: Ընդ որում, մայրաքաղաքի որոշ խանութներում 1 հատ ձվի գինը հասնում է 80 դրամի:

Շուկայում գերիշխող դիրք են գրավում չորս թռչնաֆաբրիկաներ՝ «Արաքսը», «Երևանի թռչնաֆաբրիկան», «Լուսակերտի թռչնաֆաբրիկան», «Արզնիի թռչնաֆաբրիկան»:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---