13 հունվարի 2003 - 22:24 AMT
ԵԱՀԿ-ՈՒՄ ՆԱԽԱԳԱՀՈՂ ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐԸ ՄՏԱԴԻՐ ԵՆ ՆՊԱՍՏԵԼ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆԸ ԿՈՎԿԱՍՈՒՄ
2003 թվականին ԵԱՀԿ-ում իրենց նախագահության ընթացքում Նիդերլանդները «կգործադրեն բոլոր հնարավոր ջանքերը Կովկասում առկա հակամարտությունների խաղաղ կարգավորման համար»: Այդ մասին, «Մեդիամաքս» գործակալության հաղորդագրության համաձայն, այսօր հայտարարել է ԵԱՀԿ Գործող նախագահ, Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Յան դե Հուպ Շեֆերը` հանդես գալով Վիեննայում ԵԱՀԿ Մշտական Խորհրդի նիստում: