Թուրքական դպրոցներում չեղյալ է հայտարարվել Աթաթուրքի սահմանած երդումը

Թուրքական դպրոցներում չեղյալ է հայտարարվել Աթաթուրքի սահմանած երդումը

PanARMENIAN.Net - Թուրքական դպրոցներում չեղյալ է հայտարարվել Աթաթուրքի սահմանծ Andımız երդումը, որից սկսվում էին դասերը: Երդման վերացումը նախատեսված է երկրի ժողովրդավարացման միջոցների փաթեթով, որի մասին անցած շաբաթ հայտարարեց երկրի վարչապետ Էրդողանը: Երդումը չեղյալ է հայտարարվել ըստ տարրական կրթության նախարարության: Հրամանը հրապարակվել է պաշտոնակնա տեղեկագրում, գրում է «Ռադիկալ» թերթը:

80 տարվա ընթացքում առաջին անգամ դասերը դպրոցներում սկսվել են առանց Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի սահմանած պարտադիր երդման:

Թուրքական ազգայնականների կարգախոսը դարձավ Աթաթուրքի «երջանիկ է նա, ով թուրք է» ասույթը, որը խորհրդանշում էր ազգի նույնականացման փոփոխությունը, որը մինչ այդ իրեն օսման էր կոչում: Այդ արտահայտությունն այժմ գրված է պատերին, հուշարձաններին, գովազդային վահանակներին և նույնիսկ սարերին:

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ներկայացրել է հասարակության ժողովրդավարացման միջոցառումների փաթեթը, որն, ըստ նրա, կամրապնդի կայունությունը Թուրքիայում:

Photo: radikal.com.tr
Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---