Լիբիայի վարչապետին առևանգե՞լ են, թե ձերբակալե՞լ պետանվտանգության հետ կապված մեղադրանքով

Լիբիայի վարչապետին առևանգե՞լ են, թե ձերբակալե՞լ պետանվտանգության հետ կապված մեղադրանքով

PanARMENIAN.Net - Լիբիայում զինված հանցագործներն առևանգել են երկրի վարչապետ Ալի Զեյդանին: Նրան տարել են անհյատ ուղղությամբ, հայտնում է Reuters գործակալությունը:

Առևանգիչները ներխուժել են «Կորինֆ» հյուրանոց Տրիպոլիում, որտեղ ապրում էր քաղաքական գործիչը, և դուրս բերել նրան ուժով, այնուհետև տարել անհայտ ուղղությամբ:

Ականատեսները հայտարարում են, որ առևանգումը չի ուղեկցվել կրակոցներով, իսկ հանցագործների պահվածքը «հարգալից էր»:

Լիբիայում պաշտոնյաների առևանգումները, ինչպես նաև սպառնալիքները նրանց հասցեին հազվադեպ չեն: Կառավարությանը չի հաջողվում վերահսկել գրոհայինների խմբերին, որոնք ձևավորվել էին Լիբիայի նախկին առաջնորդ Մուամմար Քադդաֆիին իշխանությունից հեռացնելու համար:

Նախ ասվում էր, որ Զեյդանի առևանգման մասին նորությունը կեղծիք է, նման տեղեկություններ հայտնվեցին քաղաքական գործչի Facebook-ի էջում: Սակայն ավելի ուշ վարչապետի մամուլի ծառայությունը ստիպված եղավ ընդունել առևանգման փաստը: Ըստ պաշտոնյաների, հանցագործության մեղսակիցը նախկին ապստամբների ավազակախումբն է:

Ով է կանգնած հանցագործության հետևում՝ ոչ մի խմբավորում չի ստանձնել առևանգման պատասխանատվությունը: Գրոհայինները պահանջներ չեն ներկայացրել, հայտնում է «ՌԲԿ»-ն:

Մինչդեռ արբանյակային Al Jazeera հեռուստաալիքը հայտնում է, որ Լիբիայի գլխավոր դատախազությունը կարգադրել է ձերբակալել երկրի վարչապետ Ալի Զեյդանին պետանվտանգության հետ կապված մեղադրանքով:

2013 թվականի ապրիլին հանցագործներն առևանգեցին երկրի վարչապետ Մոհամմեդ Ալ Գատուսին: Միջադեպը տեղի ունեցավ Տրիպոլիի ծայրամասում, անհայտներն առևանգեցին պաշտոնյաին սեփական ավտոմեքենայից: Նրա ճակատագիրը մինչ օրս անհայտ է:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---