10 հոկտեմբերի 2013 - 11:35 AMT
Լավրովն ու Քերին հանդիպել են Բրունեյում՝ ընթրիքի ժամանակ

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ոչ պաշտոնական հանդիպում են ունեցել Բրունեյում՝ Արևելաասիական գագաթաժողովի գալա-ընթրիքի ժամանակ, հայտնել է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ին իրազեկ աղբյուրը ռուսական պատվիրակությունից:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր աղբյուրը, ամերիկյան կողմի առաջարկով ԱԳ գերատեսչությունների ղեկավարները պետք է հերթական հանդիպումն անցկացնեին հոկտեմբերի 8-ին Բրունեյում:

Պատասխանելով այն հարցին, թե ինչով են պայմանավորված Լավրովի ու Քերիի հաճախակի հանդիպումները՝ զրուցակիցն ասել է. «Դա կապված է նրա հետ, որ, հավանաբար, ամերիկյան կողմը զգում է կանոնավոր երկխոսություն վարելու անհրաժեշտությունը»:

Բրունեյում անցնում է Արևելաասիական գագաթաժողովը, որը հիմնադրվել է 2005 թվականին որպես հարթակ ռազմավարական երկխոսության համար տարածաշրջանի առաջնորդների համար քաղաքական կառուցվածքի սկզբունքային հարցերի շուրջ: