10 հոկտեմբերի 2013 - 11:45 AMT
Իլհամ Ալիևը հաղթել է ընտրություններում, ինչպես և սպասվում էր

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ վերընտրվեց նախագահի պաշտոնում երրորդ անգամ, դա են վկայում «Կանխատեսում» ոչ պետական կենտրոնի էքզիտփոլի երեկ երեկոյան հրապարակված արդյունքները: Ըստ կենտրոնի, 2003 թ. նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալիևը ստացել է ձայների 83,89 տոկոսը, իսկ ընդդիմության միասնական թեկնածու Ջամիլ Հասանլին՝ 8,2 տոկոս:

Ընտրություններին մասնակցել է 10 թեկնածու: Ալիևի հաղթանակը կանխորոշում էին նաև նախընտրական կանխատեսումները: Ըստ Հասարակական կարծիքի հետազոտման եվրոպական կենտրոնի հետազոտության, Ալիևը կարող էր հաղթել 88,7 տոկոսով:

Ինչպես գրում է «Վեդոմոստին», Ալիևը հանգիստ էր վարում ընտրարշավը՝ խոստանալով շարունակել հաջող մենկարկները: Արտաքին քաղաքականության մեջ կպահպանվի ռազմավարական գործընկերությունը Ռուսաստանի հետ, Բաքուն մտադիր է հասնել համաձայնագրի ստորագրմանը Կասպից ծովի բաժանման մասին, զարգացնել գործընկերային հարաբերությունները ՆԱՏՕ-ի, ԵՄ-ի, Թուրքիայի հետ: